Բանակ և հասարակություն

Կառլեն Հակոբյանը մարտարվեստի դպրոցում իմ և որդիներիս ուսուցիչն էր: Զուսպ, պարտաճանաչ, իր գործին նվիրված երիտասարդ մարզչին սաները միշտ մեծ հարգանքով ու սիրով էին վերաբերվում: Ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև անվճար ընդունվել մագիստրատուրա:

Արթուրը զարմիկիս որդին է: Նոր է զորացրվել ու դեռ հոգով-սրտով Արցախի չքնաղ, զորավոր կենսադաշտով ողողված վայրերից մեկում է, որտեղ ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2016թ., կենաց-մահու կռիվներն էին գնում:

Բարի մաղթանքով է սկսվում ու ավարտվում զորակոչային յուրաքանչյուր օր: Եվս տասը օր եւ զինուժի համալրման համապետական գործընթացը կավարտվի:

Հովհաննես Դավթյանը դեռ զինկոմիսարիատում անմիջապես աչքի ընկավ, զարմացրեց իր մասնագիտական իմացությամբ. ավիաէլեկտրիկ է: Գերմանիայի Դաշնությունից է վերադարձել Հայաստան՝ թողնելով ավիացիոն ընկերությունում աշխատանքը, բարեկեցիկ կյանքն ու սիրելի մարդկանց, որ ծառայի հայրենիքին:

Ես շատ եմ ուզում, որ դուք իմանաք, թե ինչպիսին է Հասմիկ տատիկը, ու կջանամ պատմել ամենայն մանրամասնությամբ, պարզ ու պատկերավոր, բաց չթողնելով ոչ մի գույն: Այն պարզ պատճառով, որ այդ գույները շատ առինքնող են ու գեղեցիկ: Հասմիկ տատիկի աչքերը կապտականաչ են, ու երբ ժպտում է արցունքների միջից, թվում է՝ արեւի շողք կաթեց լճակի վրա:

Դեռ երեկ հայրենիքը փայլուն-գեղեցիկ բառերի շարան էր՝ սրբություն սրբոց, աչքի լույս, ամենագեղեցիկը, ամենաքաղցրը, ամենասիրելին, ամենահարազատը, ամենամտերիմը: Կյանքից թանկը…