Language:

Բանակ և հասարակություն

ՄԻ ՆԱՄԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Այդ օրը Լեւոնը ժամապահ էր: Լուսադեմին տագնապի ազդանշանը, ինչպես շան ոռնոցն անորոշ տեղից, խաթարեց զորամասի հավասարակշռությունը: Վերեւից տեսավ, թե ինչպես են զինվորներն արագ ներս ու դուրս անում, բեռնատարներում տեղավորում զինամթերքի տուփերը, ինչպես են զրահամեքենաները, մեկը մյուսին հերթ չտալով, դուրս գալիս զորամասից:

ԶԻՆՎԱԾ ՆԱԵՎ ԳԻՏԵԼԻՔՈՎ

«Հայ ասպետ» հեռուստախաղն արդեն մի քանի տարի է՝ մուտք է գործել բանակ: Զորամասերում գործում են «Հայ ասպետ» կրթամշակութային ակումբներ, որոնց նպատակն է խթանել կրթամշակութային աշխատանքները զինված ուժերում, ընդլայնել զինծառայողների հետաքրքրությունների, նախասիրությունների բավարարման հնարավորությունները, նպաստել հայրենագիտական եւ իրավական գիտելիքների տարածմանը, ազգային հոգեկերտվածքի եւ իրավական աշխարհայացքի ձեւավորմանը:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Նոյեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի մամուլի ասուլիսը: Ինչպես հանդիպման սկզբում նշեց պարոն Տոնոյանը, ասուլիսի նպատակը մինչև նախընտրական քարոզարշավի սկիզբը լրատվամիջոցներին հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ տալն է:

«ԵՍ ԵՄ», ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ՀԶՈՐ ԵՄ

Զրույց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր ՀԵՆՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ

ՄԱՏԱՂԻՍՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Ես երբեք չեմ մոռանա 2016թ. ապրիլը, թշնամու կրակոցները, թե մենք ինչպես ստիպված դուրս եկանք մեր հարազատ բնօրրանից…

ԵՐԲ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԽՈՍՈՒՆ ԵՆ...

Սահմանամերձ-սահմանապահ Մատաղիսում ենք: Աշնանային վառվռուն-գունեղ առավոտ է, արեւի տաք, կենսառատ ճառագայթները հասունացրել- քաղցրացրել են բերքը:

ԳԻՆԵՍԻ ԿՐԿՆԱԿԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ

Ռոման Սահրադյանը Գինեսի կրկնակի ռեկորդակիր է: Նա առաջին ռեկորդը սահմանեց բանակում` ժամկետային զինծառայության ժամանակ` պտտաձողի վրա մեկ րոպեում կատարելով 41 մեծ պտույտ: Մի քանի տարի անց Ռոման Սահրադյանը պտտաձողի վրա պտտվեց 1001 անգամ: Դա 331-ով գերազանցում էր Գինեսի գրքում գրանցված նախորդ ռեկորդը: Եվ մնաց անհաղթահարելի: