Բանակ և հասարակություն
Աշխատասենյակում սպասում եմ Շուլի Հակոբյանին. նա «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան ունի և գալու է, որ պատմի, թե ինչպես խոցեց մեր հողը մտած ադրբեջանցիների երեք տանկերը, և ինչպես զինվոր տղերքով փակեցին սահմանախախտ հակառակորդի ճանապարհը:
Ռազմական բժիշկներն ու օդաչուները, կապավորներն ու հրետանավորները, հետախույզներն ու հրաձիգները, սակրավորներն ու տանկիստները կանգնած են կողք կողքի: Զինվորականի դժվարին մասնագիտությունը նրանք ընտրել են չորս տարի առաջ, իսկ րոպեներ անց կստանան սպայական վկայականներն ու անվանական դաշույնները: Արդեն գիտեն՝ որտեղ են ծառայելու, եւ պատրաստ են կյանքի նոր փուլին:
Մի քանի ժամից տուն եմ ճանապարհվելու: Իմ ծառայության վերջին օրն է: Քնել չեմ կարողանում: Քանի անգամ եմ պատկերացրել այս օրը, քանի անգամ եմ մտովի դուրս եկել զորանոցից, հրաժեշտ տվել հրամանատարներիս, վերջին անգամ քայլել շարահրապարակով… Բայց այսօր չեմ ուզում գիշերն ավարտվի՝ պառկել եմ իմ զինվորական մահճակալին ու տնտղում եմ շուրջս:
Հսկա ընկուզենիներով օղակված փողոցը մեկեն հետեւում է թողնում մայրաքաղաքի տապն ու փոշին: Ծառերն այնքան մեծ են ու սաղարթախիտ, որ փողոցի կենտրոնում ճյուղերով հպվում են իրար, ծածկում թիկունքում ծվարած տները: Ընկուզենիների մոտ, սյուների վրա մեկական թռչնաբույն կա, մեջը՝ մեծ, սպիտակ արագիլներ` կողք կողքի շարված հուլիսյան բարկ արեւի տակ:
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ ամեն տարի Հայաստան են ժամանում սփյուռքահայ երիտասարդներ ԱՄՆ–ից, Գերմանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից և մի շարք այլ երկրներից: Հիմնադրամի առաքելությունը հայրենիք–սփյուռք կապերն ամրապնդելն է, սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելը: Մեր եղբայրներին և քույրերին հնարավորություն է տրվում կամավորական աշխատանքի միջոցով ներդրում ունենալու հայրենիքի բարգավաճման գործում: Յուրաքանչյուրի համար ընտրվում է […]
Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքն էլ սահմանապահ-սահմանամերձ մեր մյուս բնակավայրերի նման իր լուծված ու չլուծված բազում խնդիրներով ապրում-արարում է պատերազմի եւ խաղաղության սահմանագծին: Գյուղի սկզբնամասում առաջինը մեզ դիմավորում են պահակակետի զինվորները: