Բանակ և հասարակություն

Եռատոնն այս տարի էլ մեծ շուքով նշվեց «Հաղթանակ» զբոսայգում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, հոգևորականների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող Անմար կրակի առջև՝ ի նշան հարգանքի եւ երախտագիտության Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված հերոս քաջորդիների հիշատակի:

Սյունիքի մարզի բոլոր բնակավայրերում մեծ շուքով նշվեց Մայիսի 9-ը: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հիմնադրման եռատոնին հուշարձանների եւ հուշահամալիրների մոտ ժողովրդական հոծ բազմությամբ տոնը նշանավորվեց մարզի խոշոր բնակավայրերում` գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման եւ ենթակա զորամասերի բազմաթիվ զինվորականների, ՏԻՄ ներկայացուցիչների, հոգեւորականների, բնակիչների եւ հյուրերի կողմից զոհվածների հիշատակի խնկարկմամբ, հայոց բանակի զինվորների խրոխտ ու ձիգ պատվո պահակների հայացքների ներքո…

ՀՀ պաշտպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ՀՀ սահմանամերձ տարածքներում եւ Արցախում ծառայող զինվորների ավելի քան 1500 ծնողներ այցելեցին իրենց հարազատների հիմնական ծառայության վայրեր, որտեղ զինվորական հրամանատարության կողմից ստեղծված էին բոլոր հնարավոր պայմանները:

Մայիսյան այս հաղթանակների առթիվ տոնական միջոցառում կայացավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, բնակավայրերում: Առավոտյան մարդաշատ էր Բերձորի Խաղաղության հրապարակը: Այստեղ էին բերձորցիներ, հարևան համայնքների բնակիչներ, հյուրեր:

Հարգարժա՛ն գեներալներ, սպանե՛ր, քաղաքացիական հատո՛ւկ ծառայողներ, զինվորնե՛ր, վետերաննե՛ր եւ կուրսանտնե՛ր,
Ռազմամարզական վարժարանների սանե՛ր,
Սիրելի հայրենակիցներ,

Մենք պահեցինք երկիրը։ Իմ եղբայրը, քո հայրը, մյուսի տղան, չորրորդի ամուսինը՝ մենք։ Պարտվելու դեպքում արդարացումների պակաս չէինք ունենալու։ Երկրաշարժը ավերել էր երկիրը։ Մարդիկ հարազատներ էին կորցրել, վշտահար էին ու կոտրված։ Հազարավոր մարդիկ մնացել էին անտուն ու անօթեւան։ Խանութները դատարկ էին, գործարանները չէին աշխատում, ուտելիք չկար, հագնելիք չկար, հոսանք չկար, տաքություն չկար։