Բանակ և հասարակություն
Հայրենիքին, ազգին, բանակին, պետությանն ու հասարակությանը ծառայելը շատերի համար ապրելակերպ է: Էջմիածնում գրեթե բոլորը գիտեն Քոչարյաններին: Կրթելը, դաստիարակելն ու սովորեցնելը կարծես դարձել է նրանց տոհմի դրոշմը: Աշոտ Քոչարյանը, նախնիների պատգամը պահելով, շարունակում է նրանց գործը: Կյանքը մանկավարժությանը նվիրած մտավորականն այսօր արդեն իր ուսանողների եւ աշակերտների երեխաներին է դասավանդում:
Հայկական տարբեր ժամանակների բանակները միշտ էլ կոչված են եղել օտարի ոտնձգություններից ազգն ու հայրենիքը պաշտպանելուն, այլ ոչ՝ օտարին ու նրա հողին տիրանալուն: Այս սկզբունքը խնամքով պահպանվել է նաև այսօր: Եվ լինելով խաղաղասեր՝ այսօր Հայոց բանակը, որպես հայ ժողովրդի ու հայկական պետությունների անվտանգության երաշխավոր, խաղաղության ու կայունության պահպանման գործոն է, ոչ միայն հայրենիքում, այլև տարածաշրջանում:
Ամանորի նախաշեմին «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտներն այցելեցին հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված քաջորդիների՝ մերօրյա հերոսների ընտանիքներին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին է` Ամանորի նախաշեմին, ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներն այցելում են ապրիլյան քառօրյա պատերազմում և դրանից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին:
Անկախ այն հանգամանքից, որ ես ծնվել ու մեծացել եմ Կալիֆորնիայում՝ միշտ զգացել եմ, որ ես Հայրենիքի անբաժանելի մասն եմ։ Համալսարանն ավարտելուց հետո, ես այլևս չէի կարող մնալ հանդիսատեսի դերում և տեսնել, թե ինչպես էր բոլոր անկյուններից հարձակման ենթարկվում իմ Հայրենիքը, հետևաբար, որոշեցի դուրս գալ հարմարավետության իմ շրջանակից։
Դովեղը Տավուշի մարզի գյուղերից է, սահմանամերձ, սահմանապահ մեր մյուս բնակավայրերի նման իր լուծված և չլուծված խնդիրներով ապրում-արարում է պատերազմի և խաղաղության սահմանագծում: Արդեն երկու տարի է՝ հոկտեմբերի 24-ը այստեղ մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշվում է որպես գյուղի տոն, ավելի շուտ՝ գյուղի վերածննդի տոն: