Բանակ և հասարակություն
2017թ. կարեւոր ծրագրային ձեռքբերումներից մեկը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն է, որը 2017թ. հունվարից հատուցումներ է տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:
«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը նոր է բոլորել գործունեության մեկ տարին: Այս ընթացքում ՀԿ-ն տարբեր ծրագրերով մշտապես աջակցել ու հայ զինվորի կողքին է եղել։
Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի փոստը ստացավ դպրոցականների գրած նամակների պատասխանները զորամասից:
Դեկտեմբերի 15-ին Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցում «Ինձ փնտրեք ներկաների մեջ» խորագրով հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված կրթօջախի սան, քառօրյա պատերազմի հերոս, մայոր Հայկ Թորոյանի ծննդյան օրվան:
«Երբ Մոնթեի մահվան լուրը լսելուց հետո առաջին անգամ փողոց դուրս եկա, զարմանքով տեսա, որ մեքենաները սուրում են առաջվա նման, մարդիկ քայլում են, որը՝ գործնական, որը՝ մտազբաղ։ Արեւը լուսավորում է։ Ամեն ինչ նույնն է, իսկ նա չկա։ Նա չկա, իսկ աշխարհում ոչինչ չի փոխվել»: Սեդա Մելքոնյանը՝ Մոնթեի կինը. փորձում է ժպտալ, ու թե աչքերին չնայես, նույնիսկ կթվա, թե ժպտում է լիաշուրթ։