Բանակ և հասարակություն
Հոկտեմբերի 28-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երեւանաբնակ շուրջ 40 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն ունեցան այցելելու գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման զորամաս՝ տեսակցելու ծառայող իրենց զավակներին:
Հոկտեմբերի 25-ին 5-րդ ԶՄ Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Տոնոյանի եւ թատրոնի տնօրեն Կ. Արզումանյանի համատեղ ջանքերով Նուբարաշեն զինավանի ակումբում կազմակերպվեց համատեղ մշակութաժամանցային միջոցառում:
Հոկտեմբերի 24-ին, Քաշաթաղի շրջվարչակազմի նիստերի դահլիճում կայացավ Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորման 7-րդ կոնֆերանսը, որին ներկա էին ԱԱՄ վարչության աշխատակազմի ղեկավար Էդիկ Խաչատրյանը, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք:
Քաշաթաղի երկրագիտական թանգարանում այս օրերին ցուցադրվում են Արցախյան ազատամարտի տարիներին մեր նվիրյալ զավակների ձեռքով պատրաստված ինքնաշեն զենքեր ու այդ օրերի մասին պատմող այլ իրեր, փաստաթղթեր:
Հոկտեմբերի 25-ին Արարատի մարզի Նիզամի գյուղի դպրոցում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված գյուղի հերոս զավակ Արման Պավելի Գազարյանին: Միջոցառումն սկսվեց Արման Գազարյանի անվան հրաձգարանի բացմամբ: Ներկա էին Արմանի հարազատներն ու բարեկամները, ընկերները:
Զրույց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ, Քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական, արձակագիր ՄՀԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ