Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

«ՄՈՏԵՑՆԵԼՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ»

Հայ-ռուսական միջազգային 6-րդ՝ «Երիտասարդության դերը արդի աշխարհում» վեհաժողովի շրջանակներում հոկտեմբերի 4-ին Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի հարկի ներքո տեղի ունեցավ «Մոտեցնելով հաղթանակը» թեմայով կլոր սեղան:

100 ՕՐ

Տղա՛ս, քո ծնված օրվանից իմացել եմ, որ հենց 18 տարիդ լրանա, պիտի բանակ գնաս: Իմացել եմ, որ արու զավակը հայրենիքինն է, ու արու զավակի առաջին պարտքը հայրենիքի հանդեպ է, հետո՝ ծնողների ու զավակների: Իմացել եմ, որ երկու տարի պիտի հեռու լինես ինձնից, ուրիշի եփածը պիտի ուտես, ուրիշը պիտի ծածկի կիսաբաց ուսդ, երբ քնած ժամանակ վերմակը սահի վրայիցդ, ուրիշը պիտի խնամի քեզ, երբ հիվանդանաս:

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Լոնդոնի հայկական շաբաթօրյա վարժարանի սաների նամակները` ուղղված հայ զինվորին:

ԴԱՍԱՍԵՆՅԱԿ ՀԵՐՈՍԻ ԱՆՈՒՆՈՎ

2016թ. ապրիլի սկզբին Հայոց բանակի բազում զինվորներ հերոսացան: Այժմ նույն անմահ-հերոսների անուններով դպրոցներ ու դասարաններ, մանկապարտեզներ են կոչվում: Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի միջնակարգ դպրոցի 6-12-րդ դասարաններն անվանակոչված էին Նժդեհի, Անդրանիկի, Մոնթեի, Մովսես Գորգիսյանի եւ մեր ժողովրդի այլ լավագույն զավակների անուններով: Սեպտեմբերի 25-ին նույն դպրոցում մասնակից եղա 5-րդ դասարանի անվանակոչությանը:

ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ

Զինվորս, որդի՛ս, հայրենիքի պաշտպանս, ծնունդդ շնորհավոր: Քո ծնունդը, որ տոն է եղել մեր ընտանիքի համար, հիմա էլ թող տոն դառնա մեր բանակի, այն զորամասի համար, որտեղ հայրենիքի հանդեպ սրբազան պարտքդ ես կատարում:

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մարտական ծառայության մեդալով է պարգեւատրել ժամկետային զինծառայող, շարքային Վահե Գրիգորյանին:

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆ

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: