Բանակ և հասարակություն
Մայիսի 9-ին Մեծ հայրենականի եւ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձներին:
Մայիսի 6-ին Գորիսի Շինուհայր գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցան դասասենյակների անվանակոչության արարողություններ:
Թանգարանների միջազգային օրվա առթիվ գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերի զինվորներն ու սպաները մայիսի 18-ին այցելեցին 1948 թվականին բացված Գորիսի հնագիտական, երկրագիտական թանգարան:
Այս խորագրի ներքո տպագրում ենք Նինոծմինդայի թիվ 1, 2, 3 հանրային դպրոցների աշակերտների` հայ զինվորին ուղղված նամակները, որոնք խմբագրությանն է տրամադրել Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասում, համաձայն կցագրված ուսումնական հաստատությունների հետ համատեղ պլանի, մայիսի 20-ին անցկացվեց վիկտորինա մրցույթ «Մայիսյան եռատոները» թեմայով:
Տղե՛րք ջան, հաղթանակից հետո անմիջապես տուն չեմ գնալու, մնալու եմ էստեղ, գտնեմ իմ մահացած ընկերների շիրիմները ու պատմեմ նրանց իրենց երազած հաղթանակի մասին, հետո կվերադառնամ ու նրանց ծնողներին կպատմեմ իրենց հերոս որդիների մասին: