Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԿՐԿՆԱԿԻ ՊԱՏԻՎ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ 

Նոյեմբերի 17-ը «սպիտակ բանակի» մարտիկների՝ ռազմական բժիշկների օրն է: Նրանց մարտական խնդիրը կյանքեր փրկելն է, և յուրաքանչյուր փրկված կյանք նրանց մասնագիտական ու անձնական հաղթանակն է:

ԱՊՐԵԼՈՒ ՆՈՐ ԻՄԱՍՏ

Եվս մեկ ընտանիք ապրեց երջանկության սպասված ու բերկրալի պահեր: Այս անգամ միանգամից երկու մանկան ճիչ է լսվել Սաղումյանների ընտանիքում: Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը՝ Աննան ու Մարիան:

ՆՈՐ ՀՈՒՅՍ ՈՒ ԿՅԱՆՔ

Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում բնակվող Ավետիսյանների ընտանիքում մանկան ճիչ է լսվել: Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ավագ Ավետիսյանի երկվորյակ քույրերը՝ Լուսեն և Լիզան: Փոքրիկները կրկին հույսով ու սիրով են լցրել ծնողների՝ Պարույրի և Աննայի տունը:

ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՎԱԾ ԿՅԱՆՔ

Թովմասյանների օջախում մանկան ճիչ լսվեց: Ընտանիքի զավակներից Հայկը զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս, և նորածինը լույս աշխարհ գալով՝ իր հետ բերեց ապրելու նոր հույս, նոր ուժ: Ծնողները պատմում են Հայկից, խոսում երեխայի ծնվելուց հետո իրենց հույզերի, ապրումների մասին…

ՀԱՅ ԱՎԻԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԸ

Միքայել Պողոսյանը ավիաշինության բնագավառի բացառիկ մասնագետներից է: Ավիակոնստրուկտոր է, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս։
Ծնվել է 1956 թ. ապրիլի 18-ին Մոսկվայում։ 1979 թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը: Այնուհետև աշխատանքի է անցել Սուխոյի անվան ավիաշինական գործարանում՝ որպես ինժեներ-կոնստրուկտոր։ Տարիների ընթացքում նա մասնագիտական մեծ վերելք է ունեցել, տարբեր պաշտոններ զբաղեցրել: Ղեկավարել է գործարանի փորձարարական կոնստրուկտորական բյուրոն, ապա դարձել է «Սուխոյ» գործարանի գլխավոր տնօրենը:

ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մայոր Մկրտիչ Հարությունյանը, կամ ինչպես մարտական ընկերներն էին կոչում՝ Մգրոն, հատուկ նշանակության զորքերի զինծառայող էր: Առանց պաշտպանիչ միջոցների ու դիմակի նրան հազվադեպ էին տեսնում:

ՀԱԿՈԲ ՄԱՐԹԱՅԱՆ

Հակոբ Մարթայանը լեզվաբան էր, մշակութային և գիտական հարցերով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալի խորհրդականը, որին անձամբ վերջինս է Բուլղարիայից հրավիրել Անկարա՝ իրականացնելու արաբատառ թուրքերենի փոխադրումը լատինատառ թուրքերենի: