Ճակատագրեր
Երեքն էլ ծնվել և ապրում էին Ստեփանակերտում: Չգիտեմ՝ անձամբ ծանո՞թ էին միմյանց, թե՝ ոչ, բայց երեքն էլ հասարակության մեջ այնքան հռչակ ունեին, որ հաստատ իրար մասին լսած կլինեին՝ թերեւս երբեմն-երբեմն մեկմեկու ընդառաջ դուրս գալով մեր փոքրիկ քաղաքի նեղլիկ փողոցներում: Նրանց վերջին հանդիպումը 1992թ. մայիսի 8-ին էր՝ Շուշիում: Երեքն էլ զոհվեցին անառիկ բերդաքաղաքի պարիսպների տակ՝ այդպես էլ չտեսնելով Շուշիի ազատագրման երանելի պահը:
Արցախյան պատերազմի տարիներին նա ահ ու սարսափ էր տարածում թշնամու շարքերում, թեեւ իրականում չափազանց մարդասեր էր ու բարի: Հակառակորդը նրան «Դուշման» էր կոչում, մինչդեռ նա մեր սիրելի Վարդան Ստեփանյանն է՝ ռազմի դաշտի հզոր մարտիկն ու նվիրյալ հայը, արժանի զավակն ու սիրելի եղբայրը:
…Շուշվա ճակատամարտը։ Մենք կենաց-մահու կռվի էինք պատրաստվել։ Ադրբեջանցիները կատաղի դիմադրում էին։ Նրանք չդիմացան ճնշմանը, գրոհի թափին։ Հետո խուճապ սկսվեց։ Ցնծությունը անսահման էր, երբ վերջին ադրբեջանցին հեռացավ Շուշիից, երբ թշնամու վերջին կրակակետերը լռեցին, ու մենք հասկացանք, որ սա հաղթանակած պատերազմի անշրջելի ու ամենագլխավոր արարն է։
Անահիտ Թամրազյանը Շուշիի կանանց ջոկատի մարտիկներից է: Տարիներ են անցել, բայց նա այսօրվա պես հիշում է այն սենյակը, որտեղ հավաքվել էին կամավորական կանայք` անդամագրվելու հայրենքի պաշտպանության գործին, հիշում է պատերազմի ամեն վայրկյանը, րոպեն, իր կողքին կռվող յուրաքանչյուրի դեմքը:
Իծաքարցի Մուսայել պապս 104 տարի ապրեց, Վառինկա տատս՝ 97։ Ամեն անգամ նրանց հիշելիս մի սիրելի ու հարազատ պատկեր է արթնանում… Ընտանիքով գյուղ էինք գնացել։ Պապս ու տատս արդեն ծանրականջ էին ու չլսեցին տան դարպասին մոտեցող մեքենայի աղմուկը։ Նստած էին շեմքի սալաքարին, պապս՝ ձեռքը տատիս ձեռքին, ու խոսում էին։ Երբ ընդհուպ մոտեցանք, ակամա լսեցինք նրանց զրույցը։ Պապս խոսում էր եղանակից, վարուցանքից, սպասվող բերքից… Տատս «պատասխանում էր», թե ինչ ճաշ է եփելու քիչ հետո… Իրար չէին լսում, ավելի ճիշտ՝ չէին լսում միմյանց ձայները, բայց դա ամենագեղեցիկ, մտերմիկ, ներդաշնակ ու սիրով լի զրույցն է. որ ես լսել եմ երբևէ։
Մայոր Արշալույս Իլյուշի Բրսոյանը ծնվել է 1968 թ. ապրիլի 25-ին, Ախալքալաքում, զինծառայողի ընտանիքում: Հայրը խորհրդային բանակի սպա էր: Ավարտելով դպրոցը, ընդունվել է Յարոսլավի զենիթահրթիռային հրամանատարական ուսումնարան, բայց չի ավարտել. «Միշտ հպարտություն եմ զգացել հայկական արմատներիս, հայ լինելուս համար: Ռազմական բարձրագույն ուսումնարանում սովորելու տարիներին մի ռուսի հարվածեցի նրա այն դիտարկման համար, թե՝ ո՞ւմ է պետք Կովկասի ժողովուրդը: Այդ պահին գրում էի, գրիչս մի կողմ դրեցի, հարցրի` ո՞ւմ նկատի ունի, ասաց` հայերին, վրացիներին, ադրբեջանցիներին: Կողքիս երկու ադրբեջանցի եւ մեկ վրացի կային, ոչ մեկը չարձագանքեց:
Փոքր երկրի քաղաքացի լինելը մի մեծ առավելություն ունի, այստեղ բոլորը, կամ գրեթե բոլորը ճանաչում են իրար։ Անգամ եթե չեն էլ ճանաչում, մի երկու-երեք խոսք փոխանակելով ու կծիկի ծայրը գտնել-քանդելով, հասնում են մինչև յոթը սերնդի «արմատ-սաղարթներին»։
Գագիկ Ասրյանին ճանաչում էի դեռևս ուսանողական տարիներից։ Գիտեի, որ նա Արցախյան շարժման առաջին իսկ օրերից նվիրումով էր լծվել այդ վեհ նպատակին։ Ասկերանի կուսշրջկոմում զբաղեցնելով պատասխանատու պաշտոն` նա, ոչ մի դժվարության առջև չերկնչելով, ակտիվորեն մասնակցել է ստորագրահավաքներին, հանրահավաքների կազմակերպմանը, Նորագյուղի գաղտնի ժողովին։