Ճակատագրեր
Այն ժամանակ մենք չգիտեինք, թե ինչ է լինելու երկու-երեք տարի անց։ Սակայն համոզված գիտենք արդեն, որ 300 միլիոնանոց սովետական ժողովուրդը կոմունիզմ չի գնում, այն պարզապես չկա, եւ գնացքը հայտնվել է անհասանելի մի տեղանքում։ Մենք էլ ենք այդ գնացքում՝ մեր եփվող վիրավորվածությամբ, կորցրածի խուլ պահանջով, լավ կյանքի հուսահատ ձգտումներով։ Մենք դառնորեն պատժված, անկյուն կանգնեցրած աշակերտներ էինք եւ չգիտեինք, իսկապես չգիտեինք, որ մեր մեջ հեռավոր հիշողությունից զատ, զորք ու բանակ կա, անկախ, ինքնիշխան Հայաստանի գաղափարից զատ, ուր որ է հսկա երկրի փլվելու հետ գալու են զենքի ու պատերազմի ժամանակներ, մեր իրավունքին տեր կանգնելու ժամանակներ, բոլոր բոլորիս համար սկսվելու են ոգու փորձության ժամանակներ։ Այդ ամենի մասին մենք չգիտեինք, իսկապես չգիտեինք, լավ-վատ ապրում էինք մեր կյանքը՝ գրողը գրում էր, հերկողը՝ հերկում, գողը՝ գողանում…
XX դարի փոթորկուն պատմության մեջ ուրույն տեղ են գրավում երկու խոշորագույն քաղաքական դեմքեր` Ստալինը եւ Հիտլերը: Նրանց գործունեությունն ահռելի ազդեցություն է թողել եվրոպական եւ համաշխարհային պատմական գործընթացների վրա: Նրանց անվան հետ են կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքն ու արդյունքները: Նրանք այն ժամանակվա ողբերգական իրադարձությունների գլխավոր դերակատարներն էին:
2009 թ. փետրվարի 25-ին լրանում է հայազգի ավիացիայի գեներալ-գնդապետ Սերգեյ Արշակի Սարդարյանի (Սարդարովի) ծննդյան 100-ամյակը։ Նա սկզբից մինչեւ վերջ, որպես կործանիչ օդաչու, ակտիվորեն մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին եւ իր արժանի ավանդը ներդրել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Գեներալի անունը սերտորեն կապված է նաեւ հետպատերազմյան տարիներին խորհրդային բանակի հակաօդային ուժերի կատարելագործման ու ամրապնդման հետ։
1993թ. ապրիլի 17-ին դյուրակիր զենիթահրթիռային կայանքով Գյուլիստանի երկնքում խփված ուղղաթիռում զոհվեցին Արցախյան ազատամարտի հերոս, Շահումյանի պարտիզանական ջոկատի հրամանատար, Մարտակերտի ջոկատների ընդհանուր հրամանատար, ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Շահեն Մեղրյանը, ուղղաթիռի հրամանատար Ջամբուլատ Մուրադյանը, երկրորդ օդաչու Արամ Գրիգորյանը, բորտմեխանիկ Հովսեփ Միքայելյանը, կամավորներ Հայկ Մեղրյանը, Արսեն Բազյանը, Պողոս Սիմոնյանը, Ռաֆայել Բադալյանը, Սեդրակ Սեդրակյանը, Գրիգոր Գրիգորյանը և բժիշկ Արտակ Խաչատրյանը: Շահումյանի վերջնական ազատագրումն ավելի քան իրական էր թվում, հարցը որոշակիացնելու եւ զինամթերք բերելու համար Շահեն Մեղրյանն ուղղաթիռով շտապում էր Հայաստան:
Լուսառատ գյուղում է ապրում ազատամարտիկ Վահագն Մարկոսյանը։ Նա, ով եղել է Խոր Վիրապում, նա բարձունքից նայել է Արարատներին։ Մինչ Արաքսը կան էլի փոքրիկ բլրակներ, որոնցից մեկին հայդուկապետ Գևորգ Չաուշի հուշարձանն է։ Այդ հուշարձանն ազդարարում է Լուսառատ գյուղի մուտքը։ Ազատամարտիկի ծննդավայրը Վայոց ձորի Թարաթումբ գյուղն է։ 6-րդ դասարանում էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Արարատի շրջանի Գոռավան գյուղ։ Գյուղի ութամյա, այնուհետև Վեդի քաղաքի միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, ձեռք բերելով անասնաբույժ-ինժեների (զոոտեխնիկ) մասնագիտություն։
Ասում են՝ կյանքում զուսպ և ինքնամփոփ մարդիկ ընդունակ են վճռական քայլերի: Իսկ վճռականությունը որոշող պահին անում են ավելին, քան սպասվում էր… Այդպիսին էր նաև ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի կրտսեր սերժանտ Արմեն Վլադիմիրի Ջավախյանը:
Նրա կյանքի տարեգրությունն ամփոփված է մարդկային հիշողության խորաշերտերում առհավետ տպավորված ու անջնջելի քսանյոթ երկրային կյանքում: Նվիրյալ մարտիկ, որի էության մեջ ներդաշն միահյուսված էր սովորականն ու անսովորը, որը բնորոշ է միայն ընտրյալ անհատականություններին:
Մինչեւ հայրենիք տեղափոխվելը ես երեք հայրական տուն եմ տեսել. Թեհրանի այն տունը, որտեղ ծնվել եմ, Փերիայի հայաբնակ գավառի Բոլորան գյուղի տունը, որտեղ հայրս էր ծնվել եւ երրորդը, որ այդպես էլ կիսակառույց, անավարտ մնաց…
Իմ հայրական տան պատմությունը, թերեւս, ճիշտ կլինի, որ սկսեմ վերջինից՝ անավարտից։ Այն ժամանակ ես դպրոցական տղա էի։ Ամեն օր անհամբեր սպասում էի՝ հայրս գործից գա, որ միասին գնանք, մեր նոր տունը տեսնենք։ Տան աղյուսե գեղեցիկ ու ողորկ պատերը շատ արագ բարձրացան։ Մի օր էլ հայրս ուրախ-ուրախ ասաց. «Մնաց ամենակարեւորը՝ ծածկը»։