Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

«ՄՈԿԱՑ ՄԻՐԶԵՆ» ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կոմիտասը, գնալով հայ երգի հետեւից, Արեւմտյան Հայաստանում կատարած իր բազմաթիվ շրջագայություններից մեկի ժամանակ հասնում է Մոկս եւ մի գյուղում լսում «Մոկաց Միրզեն» երգը։ Հիացած է մնում՝ ժողովրդական ստեղծագործության մի անգին գոհար էր գտել, որ դեռ պետք է մշակեր, հղկեր, փայլ տար։ Հավաքում է գյուղի բոլոր երգողներին եւ խնդրում երգել՝ ով ինչպես կարող էր։ Նպատակը մեկն էր՝ կատարումների մեջ տեսնել երգի ելեւէջային տարբերությունները, ի մի բերել, համադրել դրանք եւ գտնել այն տարբերակը, որն առավել ստույգ է ու մաքուր՝ որպես զուտ հայ երգ։ Դա հենց այն տարբերակն է, որ այսօր առավել հայտնի է նրա իսկ կատարմամբ։ Մշակումը գտնվել է Կոմիտասի արխիվներում։

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

…Ապրիլի 5-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում նշվեց Արցախյան ազատամարտի հերոս Արա Հարությունյանի զոհվելու 20-ամյակը։ Նշվեց հանդիսավոր, իսկական հերոսին վայել։ Արշալույս գյուղի զոհված հայորդիների պանթեոնից, որտեղ հուղարկավորված է Արան, սկիզբ առավ հուշ-ցերեկույթը, որին մասնակցում էին ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, ՊՆ Տ եւ ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Ծաղկեպսակներ դրվեցին Երկրապահ կամավորականների միության, պաշտպանության նախարարության, Էջմիածնի և Արմավիրի քաղաքապետարանների կողմից և ծաղիկներ, ծաղիկներ՝ բազմերանգ, բազմաթիվ ու բազմախոս՝ հերոսի մարտական ընկերների, հարազատների, հյուրերի, ազգաբնակչության կողմից։

ՍԵՐԳԵՅ ԱՂԱՎԵԼՅԱՆ. «ՀԻՇԻ՛Ր, ԱՅՍՏԵՂ Է ՄԵՐ ՊԱՏԻՎԸ»

Սերգեյ Աղավելյանը ծնվել է 1913թ. մարտի 22-ին, Նախիջևանի հինավուրց Բիստ գյուղում: 1932թ. ավարտել է Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումը: 1935-1938թթ. սովորել է Մոսկվայի Էներգետիկական ինստիտուտում, իսկ 1941թ. ավարտել է Ժուկովի անվան ռազմաօդային ակադեմիան: Աղավելյանի փառավոր մարտական ուղին սկսվեց «Նորմանդիա-Նեման» ավիագնդի կազմում:

ԳՈՌՆ ԱՊՐՈՒՄ Է...

Ուղիղ 20 տարի առաջ ապրիլի 13-ին Ռուզան և Գնել Գալստյանների ընտանիքում մեծ ուրախություն էր. առաջնեկն էր ծնվել, արու զավակ, որը պիտի դառնար օջախի սյունը, հենարանը։ Փոքրիկին անվանակոչեցին Գոռ։ Գոռը դեռ մանկության տարիներից աչքի էր ընկնում իր ունակություններով, զարմացնում, հիացնում էր շրջապատին՝ անասելի հպարտություն պարգևելով ծնողներին։ Վերջիններս էլ անում էին հնարավորը, որ որդին է՛լ ավելի զարգացնի իր ընդունակությունները։ Դպրոցում Գոռը լավ էր սովորում, զուգահեռ գնում էր պարի, ասմունքի, լողի, մարմնամարզության։

ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ես այնքան վաղ տարիքից եմ «ռազմական մկրտություն» ստացել, որ նույնիսկ դժվարանում եմ ասել՝ գլխից ձեռք քաշած ու վախը կորցրած մահապարտի կերպարը ի ծնե՞ եմ ժառանգել, թե դաստիակաության արդյունքում ստացել այն։ Ես մինչ օրս դժվարանում եմ քնել փափուկ անկողնում, քանի որ մարմինս չոր փայտին է սովոր։ Ես ամեն կերպ ջանում էի ընդգրկվել ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբերում (խոսքը թուրք պաշտոնյաների սպանության մասին է), օրերով տուն չէի մտնում… Եվ երբ յուրայիններին պաշտպանելու համար խփեցի արաբ հայտնի ընտանիքներից մեկի որդուն, Լիբանանում մնալը դարձավ ինքն իրեն մահվան դատապարտելու հավասար մի բան։ Ես մեկնեցի Միացյալ Նահանգներ՝ քրոջս մոտ։ Սակայն քիչ անց հասկացա, որ Միացյալ Նահանգների կյանքը այնքան խորթ է ինձ, այնքան անհամատեղելի է իմ էության հետ, որ կրկին Լիբանան վերադառնալու որոշում կայացրի։

ՀԻՇԵՆՔ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Մարտի 22-ին ագրարային համալսարանում միջոցառում էր՝ նվիրված զոհված ազատամարտիկ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀԳԻ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դոցենտ, սպորտի վարպետ Մերուժան Մարգարյանին (Արծիվ Մերուժին)։ Մերուժան Մարգարյանը 1968-ից աշխատանքի էր անցել այս բուհում։ Ավագ դասախոս էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Նա առանց իսկ մեկ վայրկյան վարանելու շտապեց պայքարի դաշտ։ Ուսանողներից կազմված կամավորական ջոկատի հրամանատար էր։ Մասնակցեց ԼՂՀ Հադրութի (Ծամձոր, Խծաբերդ, Ջրաբերդ), Ֆիզուլու ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ՀԵՐՈՍ ԴԱՐՁԱԾ ԵՐԱԺԻՇՏԸ

Ներկան ծնում է հերոսներ, որոնք օրինակ են դառնում սերունդների համար։ Այդպիսի մարդ էր Էրիկ Աբրահամյանը։
Էրիկը ծնել է 1961թ. սեպտեմբերի 21-ին, ԼՂՀ-ի Հադրութ ավանում։ Մանկության տարիներին կապված էր ծնողների ծննդավայր Տումի գյուղին։ Էրիկի մայրը՝ տիկին Մարգոն, հիշում է.
-Նա շատ էր սիրում փայտից զենքեր պատրաստել եւ ընկերների հետ խաղալ դրանցով։
Էրիկը դեռ վաղուց շփվում էր ռուսական սահմանապահ զորքի զինվորների հետ, շփմանը նպաստում էր այն, որ հոսպիտալը տեղակայված էր տան հարեւանությամբ։