Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԵՐԵԽԱՆԵՐՍ ՊԵՏՔ Է ԻՐԵՆՑ ՀՈՐՆ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆ

Տասնյոթ տարի Խաչատուր Բալասանյանը ծառայեց զինված ուժերում և կյանքը չխնայեց Հայրենիքի պաշտպանության համար…

ՂԱԶԱՆՉԵՑԻ ՀԵՐՈՍԸ

Շիրակ աշխարհի Ղազանչի գյուղը հայտնի է իր անապակ, ձյունաբույր ու սառնորակ ջրով, որ սնուցում է նաև Գյումրու մի շարք թաղամասեր: Սար ու ձորերի վայրի, կուսական բնությամբ շրջապատված գյուղում բնակիչները ծանր ու տքնաջան աշխատանքով են արարում իրենց հանապազօրյա հացը: Նրանք կապված են իրենց քարքարոտ լեռնաշխարհին և, ինչպես Մելիքսեթն էր ասում, համոզված են. «Մեր գյուղից լավ տեղ չկա»:

ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբերի 22-ին «Ազատագրական բանակի» լեգենդար հրամանատար, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 80 տարեկան:

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԵՌՆԵԼԸ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆ Է...»

Կառլեն ու Հայկ Հակոբյանները եղբայրներ են: Կառլենը մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ ծառայակից ընկերների հետ անառիկ պահելով իր դիրքը: Հայկը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ թշնամու գրոհը քաջաբար հետ մղելիս:

ՆՈՐ ԿՅԱՆՔ ՊԱՐԳԵՎԵԼ...

-Որդուս զոհվելուց հետո անպատմելի, աննկարագրելի ծանր ապրումների մեջ էինք և որպեսզի կարողանայինք ապրել, որոշեցինք նորից երեխա ունենալ և փառք Աստծո… շատ դժվարությունների գնով, բայց ստացվեց,- այսպես սկսեց մեր զրույցը 44-օրյա պատերազմի հերոսներից մեկի՝ Գևորգի մայրը՝ Աստղիկ Ղուզանյանը:

«ՆԱ ԻՄ ԿՅԱՆՔԸ ԼՑՐԵՑ ՍԻՐՈՎ ՈՒ ՔՆՔՇԱՆՔՈՎ...»

-Պողոսյան Գայանեի հետ եմ ուզում խոսել.- ձայնն անծանոթ է:
-Ես եմ,- ասում եմ:
-Ուզում եմ ձեզ Թորգոմի մասին պատմել,- աղջիկը մի պահ լռում է, հետո ավելացնում,- Թորգոմ Վարդանյանի:

«ՀԵՐՈՍԱՆՈՒՄ ԵՆՔ, ՄԱ՛Մ ՋԱՆ»

«Կամանդորի»՝ Գևորգ Կիրակոսյանի մասին ռեպորտաժ պատրաստելիս նրա լուսանկարներից մեկում նկատել էի ճիշտ նույն գլխարկը, որը մի առիթով տեսել էի կրտսեր սերժանտ Վահագն Հովակիմյանի գլխին՝ պատերազմական լուսանկարներից մեկում։ Գլխարկը Գևորգինն էր, իսկ թե ինչպես էր հայտնվել Վահագնի մոտ, ինչ կապ էին ունեցել Մատաղիսի այսօր արդեն լեգենդար երկու պաշտպանները, պետք է, որ պատահական դիպված չլիներ։