Ճակատագրեր
20 տարի առաջ՝ 1992թ. նոյեմբերի 5-ին, Լաչինի գյուղերից մեկի համար մղվող մարտերում հերոսաբար ընկավ Արցախյան ազատամարտի նվիրյալ Կարեն Մանվելյանը: Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեղի ունեցավ Կարեն Մանվելյանի մահվան 20-րդ տարելիցին ու ծննդյան 45-րդ տարեդարձին նվիրված` «Եթե ուզում ես ազգդ, հայրենիքդ ապրեն, ապա նրանց համար մեռնելու կամք ունեցիր» խորագրով հուշ-երեկոն: Ներկա էին ազատամարտիկի հարազատները, մարտական ընկերները, ուսուցիչները, հյուրեր:
Ազատամարտիկ Կարեն Առաքելյանը՝ «Լյոտչիկ Կարենը», մանկության տարիներին երազում էր նավաստի դառնալ, սակայն ծնողները դեմ էին։ «Ուրեմն՝ օդաչու եմ դառնալու»,- որոշեց, և վաստակավոր էներգետիկ հայրն ու ինժեներ մայրը իրենց որդու այս որոշմանը դեմ չեղան, պարզապես խորհուրդ տվեցին ընդունվել Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտ։ Կարենը ձեռք բերեց բորտ-ինժեների մասնագիտություն։ Հիմա ժպիտով է հիշում այն պահը, երբ առաջին անգամ ինքնաթիռի օդաչուի խցիկում տեսավ հազար ու մի տեսակ ու հազարերանգ կոճակներն ու մի պահ ո՜նց վարանեց։ Հետո՞. հետո արդեն աչքերը փակ էլ գիտեր՝ որը որտեղ է և ինչի համար։
Գնդապետ Գրիգորյանը չի սիրում Դարչո Հովհաննիսյանին և Ասատուր Սաֆարյանին։ «Ինչո՞ւ»՝ հարցնում եմ։ Պատասխանում է. «Որովհետև նրանք խլել են իմ մանկությունը»։
Գնդապետը հիմա 75 տարեկան է, փաստորեն, առնվազն 70 տարվա «մուռ» է պահում։ «Այո՛, հենց 70 տարվա ոխ… Իրանի Սալմաստ գավառի Հավթվան գյուղում մենք մեզ համար ապրում էինք… Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքը մտել էր Հյուսիսային Իրան։ Այս զորքի հետ եկել էին նաև հայ զինվորներ, չեկիստներ ու քարոզիչներ Դարչո Հովհաննիսյանը, Ասատուր Սաֆարյանը, Տարզան Պետրոսյանը, Օնիկ Բարսեղյանը և էլի ուրիշներ։ Տեսնում եք՝ նրանց անունները դեռ չեմ մոռացել և չեմ էլ կարող մոռանալ։ Հայրենադարձության ալիքը հասել էր նաև մեր հայաբնակ գյուղը։ Դարչոն ու Ասատուրը շատ անգամ էին մեր տանը հաց կերել…
Հայրապետ Մեսրոպյանն այս էլ քսան երկար ու ձիգ տարիներ շփոթված-կանգնած է ներկայի և անցյալի միջև, և երբ կողքից նայում է իր ապրածին, ապա այն որպես հպարտ ու տխուր մի բեմադրություն է ներկայանում իրեն։
-Երբ 88-ին Սևակս՝ ավագ որդիս, բարձրացավ գործկոմի շենքի կտուրն ու հրապարակում խռնված հազարավոր մարդկանց աչքի առաջ առաջին անգամ եռագույն դրոշը ծածանեց, ինձ թվաց՝ մի դրվագ եմ տեսնում իմ բեմադրած «Ների՛ր, մայր հող» ներկայացումից, որում Սևակս խաղում էր գնդապետ Լալայանի որդու՝ Վահանիկի դերը… Ես այդ օրը կորցրել էի իրականության զգացողությունը։ Իրական կյանքը, աշխարհը վեր էր ածվել բնական դեկորացիաներով մի հսկա թատերաբեմի, որի վրա հայրենասիրական պիես էր բեմադրվում, և իմ որդին գլխավոր դերում էր։
Ալվարոն՝ ղազանչեցի Շեկյան Ալվարոն, ուրիշ է։ Նա զենքը ձեռքին ոտքի տակ է տվել ողջ Ղարաբաղը։ Կռվել, արյուն է հեղել Ֆիզուլիում, Աղդամում, Լաչինում, Քելբաջարում, Հորադիզին հարող տարածքում, ամեն-ամեն տեղ, որտեղ թշնամին գլուխ է բարձրացրել…
Կարդացեք, խնդրեմ, իր իսկ ձեռքով լրացրած հատուկ Հարցաթերթիկը ու կհամոզվեք։ Կհամոզվեք, որ այն հրաշունչ տարիներին մի օր, մի ժամ անգամ գլուխ չի պահել, միշտ առաջ է նայել ու քայլել, քայլել, քայլել ռազմի ճանապարհներով։ Ու այսպես մինչև… մինչև վերջ։
Ասել է թե՝ զենքը ցած է դրել միայն այն ժամանակ, երբ Արցախը վերջապես ազատ շունչ է քաշել, երբ թշնամին վերջնականապես իր բույնն է քշվել։
Հայաստան գալը եղել է վաղեմի երազանքս, երկրաշարժի ժամանակ դիմեցի խորհրդային դեսպանություն՝ Հայաստան գալու խնդրանքով։ Բայց ինձ մերժեցին։ Հայաստան եկա 1994-ին կնոջս եւ երկու երեխաներիս հետ։ Ծանր տարիներն էին։ Ես գնացի սահմանամերձ Մեղրի եւ հիմնեցի իմ սեփական կլինիկան՝ «Մինասյան բժշկական կենտրոնը»։ Այդ ծայրամասային տարածքում հիվանդանոցից կարեւոր բան դժվար էր պատկերացնել։ 600 երեխա է լույս աշխարհ եկել իմ հիվանդանոցում, մեր ծառայությունից օգտվում էին նաեւ զինվորները եւ սպաները։ Այնքան հպարտ ու ուրախ եմ, որ այդ ծանր տարիներին կիսել եմ հայրենակիցներիս բաժին ընկած դժվար կյանքը եւ կարողացել եմ օգտակար լինել մարդկանց։
Ձեռքիս ափերով, դաստակներովս ու արմունկովս սրբում եմ տարիների փոշին…
Պատերազմ է…
Ամենուրեք կամավորական ջոկատներ են ստեղծվում, առնում են իրենց ինքնաշեն զենքերն ու մարտի դաշտ են մեկնում։
Ես էլ եմ գնում։ Գլխիկոր հասնում եմ կանգառ։ Մայթերին պատանիներ են հավաքված։ Աղմկում են, անլուրջ, անհամ կատակում։ Մեկը հանկարծ մի դրամապանակ է գտնում, օդում թափահարում է, գոռում՝ ո՞ւմն է, ո՞ւմը։ Հեռվից հայտնվում է տերը։ Թերագնահատել էի նրանց, այդ «անլուրջ» տղաներին։