Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԶԵՆՔՆ ԱՄՈՒՐ ԳՐԿԱԾ...

Հայաստանի քսանամյա հանրապետության առաջին զինվորներից էր Վարդան Հովհաննիսյանը` մի պատանի, որ վճռել էր իր ճակատագիրը տնօրինել հասուն տղամարդուն վայել:
Սեպտեմբերի 11-ը զոհված ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի հիշատակի 20-րդ տարելիցի օրն էր: Վարդանի մարտական ընկերներն ու հարազատները, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, աշակերտներ Երեւանի թիվ 142 միջնակարգ դպրոցից, որտեղ սովորել եւ գերազանցությամբ ուսումը ավարտել էր ազատամարտիկը, ուսանողներ այցելեցին Եռաբլուր պանթեոն` հարգելու Վարդանի եւ նրա զոհված մարտական ընկերների հիշատակը:

ՄՈՐՄՈՔ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

-Իմ ձեռքերի վրա է հանգել, իմ աչքերի առաջ,- փոքր-ինչ հուզված՝ պատմում է կրտսեր եղբայրը՝ պահեստազորի փոխգնդապետ Վլադիմիր Գասպարյանը։ -Արկի հուժկու հարվածից ստացած վերքը խորն էր, մահացու։ Բեկորները խոցել, բզկտել էին ողջ մարմինը, ու նա վայրկյանների ընթացքում ավանդեց հոգին՝ առանց գեթ մի րոպե գիտակցության գալու, առանց բառ անգամ արտասանելու…Է՜հ, ի՞նչ ասեմ…

ԴԱՎԻԹԸ ՆԵՂ ՕՐՎԱ ԸՆԿԵՐ ԷՐ

Դավիթ Խաչմանուկյանին ճանաչում եմ երեք տարեկանից։ Նրա հայրը՝ Հենրիկ Խաչմանուկյանը, զինվորական էր։ Մենք ընտանիքներով մտերիմ էինք ու, կարելի է ասել, Դավիթն իմ աչքի առաջ է մեծացել։ Աչքաբաց, աշխույժ երեխա էր։ Հայրը շատ խստապահանջ էր և օրինավոր ու որդուն դաստիարակում էր ամենայն բծախնդրությամբ։ Դավիթն ու հայրը շատ մտերիմ էին, միևնույն ժամանակ Դավիթը խորին ակնածանքով էր վերաբերվում հորը։ Պատանեկան տարիներին աչքի էր ընկնում հասունությամբ ու ինքնուրույնությամբ։ Նա ուսանել է Բաքվի ռազմական ուսումնարանում։ Այդ տարիներին ես նույնպես Բաքվում էի ծառայության բերումով ու առիթ ունեի հաճախ շփվելու Դավիթի հետ։

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ՊԻՏԻ ՓԱՅԼԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Զինվորականը պիտի կարգապահ լինի, ճիշտ-ճշգրիտ, խոսքի տեր։ Զինվորականը պիտի պատիվ ունենա։ Պատիվը ոչ ոք նվեր չի տա քեզ, պատիվը ազնվություն է, արդարամտություն, բարություն, քաջություն։ Բարձր տղամարդ պիտի լինի զինվորականը։ Պիտի զարգացած լինի։ Խորհրդային տարիներին զինվորական բուհերում նույնիսկ սովորեցնում էին, թե քեզ ինչպես պիտի պահես հասարակության մեջ, քաղաքավարություն էին սովորեցնում, շարժուձեւ, որովհետեւ զինվորականը պիտի փայլի հասարակության մեջ։

«ՍԱՄՈՎԱՐ» ԳԱՐԻԿԸ

Հիմա պահեստազորի ավագ լեյտենանտ է ու այլեւս զինվորական համազգեստ չի հագնում։ Չի հագնում, այո՛, բայց իբրեւ սուրբ մասունք, խնամքով, մի առանձին գուրգուրանքով պահում է զգեստապահարանում։ Ու երբ պատեհ առիթներով նայում, ձեռքը ակամայից կպցնում է տակավին նոր թվացող բաճկոնին, վերնազգեստի մաքուր օձիքին կամ գլխարկին, մանկան նման հաճելիորեն ժպտում, հազար ու մի դեպք է հիշում, ուրախ եւ տխուր անցքեր, եղելություններ, իրադարձություններ։ Եվ, իհարկե, նախկին մարտական ընկերներին է մտաբերում, ականանետային դիվիզիոնի կտրիճ տղաներին, Մամիկոն Միրզաբեկյանին, Լյոնա Միրզաբեկյանին, Ալեքսանդր Գրիգորյանին, Կիմ Հարությունյանին, Ռոմա Դանիելյանին, Յուրա Ավանեսյանին, Լորիկ Թեւանյանին, էլի շատերի։ Քաջ ու կորովի այն բոլոր ռազմիկներին, որոնց հետ մարտական երկար ուղի է անցել, զրկանքներով, դժվարություններով, տրտմության եւ ուրախության պահերով լի, անմոռաց ուղի՝ Կրկժան, Ջանհասան, Լիսագոր, Շուշի, Բերդաձոր, Լաչին, Նախիջեւանիկ, Կարմիր Շուկա, Դրմբոն, Չլդրան, Կուսապատ, Մաղավուզ, Հակոբ Կամարի, Աղդամ, Ֆիզուլի, Կուբաթլու…

ՀԱՐՑՐՈՒ՝ ԻՆՉՈ՞Վ ՕԳՆԵՄ

Հայրս հադրութցի էր, ծամձորցի։ Նա երբեք ինձ հայրենասիրության դասեր չի տվել, չի խոսել հայրենիքի մասին, բայց հենց նա է արթնացրել իմ մեջ հայրենիքի կերպարը, հայրենիքի զգացողությունը, ես տեսել եմ , թե նա ինչպես է սիրում Ծամձորը, որքան է կապված իր գերդաստանին, հարազատներին, համագյուղացիներին, իր հող ու ջրին։ Ես հասկացել եմ, որ այս արեւի տակ ուր էլ գնաս, որտեղ էլ ապրես, քո արմատն այնտեղ է, որտեղից սկիզբ ես առել։ Քո փոքրիկ աշխարհը, քո հենման կետը, քո անկյունը։

... ՈՒ ԻՄ ՔԱՂԱՔՆ ԻՆՁ ՀԶՈՐ  ԿԹՎԱ

Տարիներ հետո, երբ ռումբերի դժոխային ոռնոցն ու մեռնող ընկերոջ հառաչը այլեւս չեն դառնա կեսգիշերային մղձավանջ, եւ պատերազմի պատկերները կմնան անցյալում, թողնելով բութ ցավ ու անվերջ նվացող սպի՝ սրտի, հոգու, թե ուղեղի մեջ, նա ժպիտով կհիշի անցյալն, ու ես չեմ կարողանա տարրալուծել նրա ժպիտի բաղադրությունը։ «Նրանք չգիտեին՝ ինչ է պատերազմը։ «Մարմնակրթական երիտասարդական միություն» կազմած 110 պատանիներից ոչ ոք չգիտեր, թե ինչ է զգում մարդը, երբ քայլում է մահվան հետ կողք-կողքի… երբ կյանքի ամեն վայրկյանը կարող է լինել վերջինը…