Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ՎԵՐԸՆՁՅՈՒՂՈՒՄ

Կամոն բնիկ չարդախլվեցի է։ 1988-ի բռնագաղթից հետո Կիսլովոդսկում է բնակվում ընտանիքով։ Հաճախ է գալիս Հայաստան՝ հարազատներին տեսակցության։ Հայրենիք, հայրենի հող, ծննդավայր. այս հասկացությունները Կամոյի համար բարձրագույն արժեքներ են, որ հորից է ժառանգել. Սմբատ Ավագյանը նահապետական առաքինությունները սրբությամբ պահպանող ընտանիքի զավակ է եղել։ Եվ ահա այդ մարդը օրերով, շաբաթներով պրպտել է արխիվները, շրջել բարեկամների, ազգականների դռները, մանրամասն տեղեկություններ հավաքել իր տոհմի մասին՝ լուսանկարներով ու կենսագրական տվյալներով, կազմել հուշամատյան և պատգամել զավակներին, որ այն իր մահից հետո պահպանեն որպես սուրբ մասունք, որ իր թոռներն ու ծոռներն իմանան, որ տոհմածառի արմատի զորության մեջ է ընտանիքի, գերդաստանի, տոհմի հարատևության գաղտնիքը։

ԻՄ ԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ

Ես չգիտեի, որ Մյասնիկին հարազատները և մտերիմները Միրո են ասում։ Նրա հետ ծանոթացել էի Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում սովորելու տարիներին։ Մեր ծանոթությունը ընկերության վերածվեց քիչ ավելի ուշ, երբ պարզեցինք, որ երկուսիս երակներում էլ մշեցու արյուն է հոսում։

ՆՐԱՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐՆ ԷԻՆ

Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ մեր հանրապետությունում հիշարժան օրերի շարքում հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր։ Ամեն տարի նույն օրը չմարող ցավն ու վիշտը հարազատներին, ընկերներին, բարեկամներին, ինչպես նաև հանրապետության ղեկավարությանն ու բանակի հրամանատարությանը դարձյալ բերում է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին։

ԳՆԴԱՑՐՈՐԴԸ

Քսան տարի առաջ` 1992 թվականի հունիսի 13-ին, «Երեւան» միացյալ կամավորական ջոկատի ուղղաթիռի անձնակազմը` Ռուբեն Բաղդասարյանը, Ատոմը, Սամվելը, Լեւոնը եւ մյուս տղաները, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի երկնային բարձունք բարձրացան` կատարելու հերթական մարտական առաջադրանքը: Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել` դիրքերը չհանձնելու վճռականությամբ: Ռուբիկը, որ ուղղաթիռի գնդացրորդն էր, առաջարկեց ուղղաթիռը հնարավորինս ցածր, արագ պտույտներով վարել, իսկ ինքը այդ ընթացքում շանթահարում էր ոսոխի շարքերը` նոսրացնելով դրանք: Ռուբիկը միշտ էլ օդային գրոհներում հաղթող էր, մարտական առաջադրանքը հպարտությամբ էր կատարում:

ԾՈԹՐԻԻ ԲՈՒՅՐԸ

Մյասնիկ Գասպարյանը «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի հիմնադիր անդամներից էր։ Աշոտ Մանուկյանի հրամանատարությամբ գործող «Սասունցի Դավիթ» ջոկատը մասնակցել է Արցախի և ՀՀ սահմանամերձ գոտիների պաշտպանության համար մղված մարտերին։
1992թ. մայիսին Մ. Գասպարյանն արժանացել է լեյտենանտի զինվորական կոչման։

ՖԵՅՍԲՈՒՔԸ ԵՎ ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ

Facebook-ն այսօր աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցն է, որից օգտվողների` օգտատերերի քանակը 500 միլիոնից էլ ավելի է: Այն ստեղծել է Մարկ Ցուկերբերգը 2004թ. փետրվարին: Ի սկզբանե ցանցը նախատեսված էր Հարվարդի ուսանողության համար, սակայն դրան անմիջապես միանալու հայտ է ներկայացնում Բոսթոնի դպրոցների կեսը, ուստի Ցուկերբերգը ընկերների հետ չորս ամսվա ընթացքում Facebook-ը լրացնում է ևս 30 համալսարանական ցանցերով: Իսկ արդեն 2010թ. մարտին հայտնի է դառնում, որ Ինտերնետի ամերիկյան օգտվողների մեջ Facebook-ն իր հանրաճանաչությամբ առաջ է անցնում անգամ Google-ից. Ինտերնետից վերցվող տեղեկույթի ծավալը հաշվող Hitwise վերլուծական կազմակերպության տվյալներով, ԱՄՆ-ի բոլոր ինտերնետային կայքեր այցելությունների 7,07%-ը բաժին է ընկնում Facebook-ին (անցած տարի 2% էր), 7,03%-ը` Google -ին:

ՀՀ ԶՈՒ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ

Վլադիմիր Հայրապետյանը ծնվել է 1942 թ. հունիսի 25-ին, Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Շիշկերտ գյուղում։ Նրա հայրը՝ Ասատուր Ջհանգիրի Հայրապետյանը 1939-1940 թթ. մասնակցել էր խորհրդա-ֆիննական պատերազմին և հաղթանակից հետո վերադարձել տուն։ Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Ա.Ջ.Հայրապետյանը, որն իրավունք ուներ բանակ չզորակոչվելու, մի քանի անգամ դիմեց շրջանային զինկոմիսարիատ՝ կամավոր ռազմաճակատ մեկնելու խնդրանքով։ Միայն 1942 թ. գարնանը հարգվեց նրա դիմումը։ Այդ ժամանակ ընտանիքում արդեն երեխայի էին սպասում։ Լեյտենանտ Ասատուր Հայրապետյանը մարտական ուղին սկսեց Հարավարևմտյան ռազմաճակատում՝ Խարկովի տակ, ճաշակեց խորհրդային զորքերի համատարած նահանջի դառնությունը, հասավ մինչև Ստալինգրադ և մասնակցեց հերոս քաղաքի պաշտպանությանը։