Ճակատագրեր
Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում ոչ միայն մարդկության պատմության անբաժանելի մասն է, այլև նրա թերևս ամենաողբերգական էջերից մեկը։ Եվ հենց անհատական ու ընտանեկան պատմությունների այս անվերջանալի շարանի, ողբերգական ճակատագրերի հերթագայությունների լույսի ներքո կենդանանում, իրական կերպարանք է առնում Հայոց Մեծ եղեռնը։ Բայցև միաժամանակ այն կայացած ճակատագրերի հերթագայություն է։ Նրանք, ովքեր կարողացան հաղթահարել հոգեկան խոր դրաման ու սեփական ձեռքերով ոչնչից կառուցել սեփական նոր կյանքի ուղին՝ անտեսելով ցանկացած խոչընդոտ ու հանգամանք։
Արյունդ քնած էր, հիշողությունդ` լուռ։ Դու սովորական երեւանցի էիր, բոլոր հասակակից տղաների նման, Երեւանը քո ծննդավայրն էր, տունը։ Դու չժառանգեցիր պապիդ պանդխտությունը։ Պապդ ծննդավայր էր կորցրել, հայրենիք, որ իր բաժին Էրգիրն էր այս մեծ երկրում։ «Մեր տունը, ձագս, Բայազետում մնաց։ Բայազետը հրաշք էր։ Բայազետում լեռները բարձր էին, քարքարոտ, ամրոցներն` անառիկ, բերդերը` հպարտ ու պինդ, օդը մաքուր էր, սառն ու անուշահոտ։ Բայազետի եկեղեցիներն ուրի՛շ էին, շքեղ ու զարդանկար։ Սուրբ Ամենափրկիչը, Սուրբ Գրիգորը, Սուրբ Կարապետը։ Չորս ուխտատեղի կար, ձագս։ Անունները միտդ պահի, չմոռանաս` Սուրբ Սիմոն, Լուսաղբյուր, Ղզրո եւ Գառնիկ աղբյուրներ։
1993թ. գարնանը հերթական մարտական առաջադրանքը կատարելիս Շահումյանից Հայաստան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփվեց Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար և պարտիզանական գործողությունների հմուտ կազմակերպիչ, «Գյուլիստանի արծիվ» հռչակված Շահեն Մեղրյանին ու նրա մարտական ընկերներին փոխադրող ուղղաթիռը։ Այդ ողբերգական դեպքից անցել է 19 տարի, և այսօր էլ սիրելի հրամանատարի մարտական ընկերներն ու զինակիցները չեն մոռացել հերոսին։
Երկինք մխրճվող լեռները միշտ էլ ձգել են մարդկանց, համակել դրանք հաղթահարելու անզուսպ ցանկությամբ։ Շատ անհաս թվացող բարձունքներ այսօր արդեն նվաճված են։
Դեռևս 19-րդ դարի կեսերին բրիտանացի զինվորական տեղագիր Ջորջ Էվերեստը Հիմալայան լեռնաշղթայում տեղագրական աշխատանքներ կատարելիս հայտնաբերեց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը, Նեպալի բնակիչները լեռն անվանում են Սագարմաթա՝ երկնքի աստվածուհի, իսկ Տիբեթում անվանում են Ջոմոլունգմա՝ տիեզերքի մայր աստված, անգլերեն անվանումը Ջորջ Էվերեստի ազգանունն է)։ Սկսած 20-րդ դարի սկզբներից, աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը, նվաճել ցանկացող լեռնագնացների թիվն ավելանում է, և միայն 1953թ. բրիտանական արշավախմբին հաջողվեց բարձրանալ Էվերեստ։ Առաջինը «աշխարհի տանիք» հանդիսացող գագաթին ոտք դրեցին Էդմոնդ Հիլարին (Նոր Զելանդիա) և Տենցիս Նորգեյը։
Սիսական աշխարհի Սալվարդ-Աղոթարան սարի փեշերին է ծվարել Սալվարդ գյուղը, Տանյա մայրիկի ծննդավայրը։ Մարգար և Գեղեցիկ ծնողների աշխարհ բերած 11 երեխաներից մեկն է, որն իր հետ մայրաքաղաք է բերել նախաստեղծ բարություն ու մաքրամաքուր պարզություն։ Բորիս Կիրկոյանի հետ ստեղծեցին իրենց օջախը, ունեցան Գրիգոր, Գոհար, Գևորգ անուններով զավակներ։ Առաջնեկը՝ Գրիգորը, երբ սկսեց աշխարհաճանաչողության իր առաջին ինքնուրույն քայլերը, տատն ու պապը Սալվարդի գիրկն առան իրենց թոռնիկին, ու փոքրիկ Գրիգորի մանկությունն անցավ զարմանահրաշ բնության հեքիաթային ու գողտրիկ այդ անկյունում, որտեղ լճակները ցերեկը արևից, գիշերը աստղերից լուսավոր երազներ էին ամբարում, բաժանում, մասուրը՝ շիկնանք, ուրցն ու դաղձը՝ տարվա չորս եղանակների միասնություն, իսկ ձնծաղիկը, մանուշակը ամեն գարուն սպասում են կարոտով իրենց գեղեցկության առջև ծնկի իջնող մանուկների զարմանքին։
Տիկին Վերգուշի եղբոր ամենահավատարիմ ընկերը` Սամվելը, դարձավ նաեւ իր անբաժան ընկերն ու կյանքի ուղեկիցը: «Համակրելի եւ սրտամոտ էր ամուսինս, խոսքը համոզիչ էր, համարձակ, ինչը ինձ միշտ հիացնում էր: Մենք հանդիպում էինք, երբ Սամվելը հյուր էր գալիս եղբորս, մտերմիկ եւ հաճելի միջավայր էր ստեղծվում նրա շուրջը…»: Հերթական հանդիպումը տեղի ունեցավ Վերգուշի եղբոր հարսանիքին, այս անգամ Սամվելին ուղեկցում էին նաեւ ծնողները, որոնք էլ իրենց որդու անձնուրաց նվիրվելու եւ հավերժ սիրելու պատրաստակամության մասին հայտնեցին աղջկան ու որոշեցին հարս տանել. «Ես, իհարկե, զարմացած էի: Սամվելը երբեք իր զգացմունքի մասին չէր խոսել, զուսպ էր, միայն փոխադարձ ժպտում էինք. ո՞վ կմտածեր, որ մեր հայացքների հանդիպումները այդպիսի ընթացք կունենային: Համաձայնեցի: Ամուսնացանք 1973 թվականին»:
18 տարի առաջ Քաղցրաշեն հասավ գրող, բանաստեղծ, լրագրող Սամվել Գեւորգյանի մահվան բոթը` ցնցելով ամենքին: Արցախի անկախության և ազատության համար մղված պայքարում զոհված ազատամարտիկի շիրիմին մարտի 28-ին հարգանքի տուրք մատուցելու էին եկել հարազատներն ու ընկերները, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, համագյուղացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ: