Ճակատագրեր
Ազատամարտիկ կանայք զինադադարից հետո տուն վերադարձան՝ լեռներում թողնելով իրենց սիրտը…
Հիշում եմ՝ 1992թ. սկզբներին ե՛ւ հայերենով, ե՛ւ ռուսերենով գրված մի հայտարարություն կարդացի Ստեփանակերտի նախկին մարզգործկոմի շենքի պատին. «Աղջիկների եւ կանանց կամավորականների ջոկատին անդամագրվել ցանկացողներին խնդրվում է դիմել պաշտպանության կոմիտե (5-րդ սենյակ)»։ Այդ սենյակի դիմաց, ինչ խոսք, խռնված ամբոխ չկար, բայց կամավոր կանանց թիվը կամաց-կամաց մեկ-երկուսից աճել էր՝ հասնելով մի քանի տասնյակի… Դժվարին ու ծանր օրեր էին սպասում հայրենիքի փրկության գործին անդամագրված այդ հայուհիներին. նրանց սպասում էր ռազմի դաշտը, նրանք գնում էին իրենց եղբայրների հետ կռվելու ու հաղթելու։
Զրույց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ ՎԱԼԵՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ -Պարոն գեներալ, «Հայ զինվորի» անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում եմ սիրով, ներդաշնակությամբ, ձեռքբերումներով լեցուն երկար տարիների կյանք։ …Կուզենայի, որ մեր այս զրույցը տարբերվեր նախորդներից, երբ Դուք հարցերին պատասխանում եք զինվորականին բնորոշ հակիրճությամբ ու դիվանագիտորեն… Հուսով եմ, այսօր ավելի ջերմ, անկեղծ ու […]
Նվիրվում է Արցախյան ազատամարտի մասնակից բոլոր բժիշկներին Շահումյանը կրակների մեջ էր… Այդ մասին գիտեին բոլորը։ Մեկ-երկու ժամ հոսանք ունենալու դեպքում հեռուստացույցի էկրանին լրատվություն էին փնտրում բոլորը… Բոլորի ուղեղն ասես շիկացած թավայի մեջ լիներ… Մեկի որդին էր առաջավոր գծում, մյուսի՝ բարեկամը, հարազատը, հարեւանը… Այնտեղ էին բոլոր նրանք, որոնց համար թանկ էր համազգային գաղափարը։ Այնտեղ հողը եռում […]
Ալվարդ Ավագի Կոստանյանը Արցախյան պատերազմի տարիներին կամավորական ինքնապաշտպանական ջոկատների կազմում ակտիվորեն մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանական մարտերին։ Նա եղել է «Ադանա» ջոկատից (հրամանատար Անդրանիկ Ջուլհակյան), որը 1990թ. դիրքավորված էր Տավուշի շրջանում, 1991-92թթ. Իջեւանի եւ Նոյեմբերյանի, 1992-93թթ.` Երասխի, Կոռնիձորի, Գյուլիբերդի տարածքներում: Մարտական գործողությունների ընթացքում, դժվարին ու վտանգավոր պայմաններում Ալվարդն ապահովում էր մարտիկների սնունդը, ու կացարանի և խրամատների, բլինդաժների մաքրությունը: Իր ջերմեռանդ ու նվիրված ծառայության շնորհիվ վայելում էր հրամանատարների եւ հերթափոխի տղաների անկեղծ հարգանքն ու սերը։
Ագարակի քաղաքային գերեզմանոցում է հանգչում Ավետիս Ալբերտի Օհանյանը։ Ավետիսը ծնվել է 1963-ին, Ագարակում։ Միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Գորիսի գյուղտեխնիկումում։ Ամուսնացել, հետո տեղափոխվել, բնակություն է հաստատել Ղրիմում, սակայն, երբ սկսվեց ազատագրական պայքարը, ընտանիքով վերադառնում է ծննդավայր։ Արդեն ծնվել էր ավագ որդին՝ Սիրակը, իսկ Ալբերտն ու Օնիկը ծնվեցին պատերազմական այն օրերին, երբ հայրն «Արեւիք» ջոկատի կազմում մարտնչում էր Զանգեզուր աշխարհի սահմանամերձ տարբեր հատվածներում` Կապանից մինչեւ Մեղրի ու Ծիրանաձոր։ Հետո շրջապատի, մտերիմ ընկերների համար տարօրինակ մի որոշում կայացրեց. մեկնեց Արցախ, Մարտակերտի շրջան, որտեղ դաժան ու անհավասար մարտեր էին։
Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը ծվարած է Կարկառ գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 1400մ բարձրության վրա: 1992թ. հունվարի 25-26-ին ադրբեջանական բանակի կանոնավոր ստորաբաժանումները պաշտպանության նախարար Թ.Մեհտիևի ղեկավարությամբ գրոհեցին Քարինտակ գյուղը: Սա Ադրբեջանի առաջին խոշոր օպերացիան էր, որ կազմակերպվեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Թշնամին 500-ից ավելի զինվորով, սպայական փորձառու կազմով, 3 զրահամեքենայի ուղեկցությամբ հարձակվեց: Նրանք շրջապատեցին գյուղը՝ փակելով բոլոր ճանապարհները, սակայն քարինտակցիները հանկարծահաս գրոհից խուճապի չմատնվեցին: