Ճակատագրեր
ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, ՀՀ «Արիության» մեդալների ասպետ Գագիկ Գրիգորի Գրիգորյանը զոհվեց Հասանաբադում, 1991-ի դեկտեմբերի 16-ին` 20 տարեկան հասակում։ Ուսուցիչ ծնողների՝ Գրիգոր Գրիգորյանի եւ Սվետա Օհանջանյանի առաջնեկը Երեւանի ժողտնտեսության համալսարանը անավարտ թողնելով` անդամագրվեց «Գարեգին Նժդեհ» ուսանողական ջոկատին եւ դուրս եկավ պաշտպանելու Հայաստանի եւ Արցախի սահմանները։
«Առաքինի անձնավորություն էր Կարինեն, ազնիվ էակ, որ նվիրեց իր սերը, իր զգացմունքը Արցախի ազատագրման գործին։ Նա իր կյանքը, արյունը, կանացիությունը զոհաբերեց երկրի ազատությանը և ապագային: Կարինեն դարձավ քաջ զինվոր՝ զենքը ձեռքին, ֆիդայու հագուստով ելավ պայքարի և իր կյանքի գնով պաշտպանեց Արցախը»,- Արցախյան շարժման մասնակից, ազատամարտիկ Աղավնի Սահակյանը այսպես է բնութագրում իր ընկերուհուն` ազատամարտիկ Կարինե Գեւորգյանին:
Մեր Արմենը՝ Արմեն Գասպարյանը, հիրավի, մարտական մեծ ու փառավոր ուղի է անցել։ Իբրեւ հմուտ ու փորձառու հրամանատար, առավել եւս՝ իբրեւ անվեհեր մարտիկ – զինվոր, նա միշտ առաջին գծում էր։ Ամենաթեժ կետերում, այնտեղ, որտեղ թշնամին գլուխ էր բարձրացնում, եւ հարկավոր էր մի լավ դաս տալ երես առած խուժանին։ Այս մասին գիտեն բոլորը, ինչպես հայրենի Տողում, այնպես էլ Ցորում, Դոլանլարում, Կարմիր Շուկայում…
Նորահայտ փաստեր Նժդեհի մասին` նրա թոռնուհի, դերասանուհի ԳՈՀԱՐԻՆԵ ՏՐԴԱՏՅԱՆԻ հուշերում Սկիզբը` նախորդ համարում Ամուսինս` բանասեր Պավել Անանյանը, մեր ամուսնությունից հետո է իմացել, որ ես Նժդեհի թոռնուհին եմ: Սկսել է ուսումնասիրել Նժդեհին, թարգմանել նրա գործերը ու մի տեսակ հիվանդացել է Նժդեհով: Ճիշտն ասած, մի շրջան կար, ուզում էինք հեռանալ Հայաստանից, բայց երբ տարվեց նժդեհյան գաղափարախոսությամբ, ասաց` […]
Արցախյան ազատամարտի մասնակից զինհաշմանդամ Ապետ Աղաբաբյանը դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրը, երեւանյան իր բնակարանում, որտեղ ապրում է կնոջ եւ որդու ընտանիքի հետ, առավոտից սպասում էր, ինչպես ինքն ասաց՝ կարեւոր հյուրերի ժամանմանը:
«Շարժման սկզբին Արարատում էի բնակվում, ընտանիք էի կազմել Թամարայի հետ, երեք որդի ունեինք, փոքրս 1.5 տարեկան էր: Աշխատում էի որպես էլեկտրազոդող»,-պատմում է Ապետը: Նրա Լուսիկ տատը ջարդերի ժամանակ Հայաստան էր գաղթել Վանից եւ միշտ պատմում էր թուրքերի դաժանությունների մասին:
Հայկական բանակի կազմավորման տարեգրության մեջ իր նշանակալի տեղն ունի կադրային սպա կապիտան Համլետ Լալազարի Մինասյանը։ Ծնվել է 1958թ. հունիսի 8-ին, Թուրքմենիայի հարավային սահմանամերձ Մարա քաղաքում։ Ծնողները Գորիսի շրջանի Հարջիս եւ Վերիշեն գյուղերից են։ 1973թ. ավարտել է Երեւանի թիվ 62 միջնակարգ դպրոցը, իսկ 1979թ. Ուկրաինայի Կամենեց Պոդոլսկի բարձրագույն ռազմական ինժեներական ուսումնարանը, ստացել է «լեյտենանտ-ինժեների» զինվորական կոչում եւ իր ծառայությունն անցկացրել է Էջմիածնում, Նախիջեւանում, Վլադիկավկազում (Օրջոնիկիձե), Հեռավոր Արեւելքի Կամչատկայի եւ Սախալինի երկրամասերում։
Ես ոչինչ չգիտեի պապիկիս մասին, դա իմ ողբերգությունն էր: Միշտ լսել եմ` ֆաշիստի թոռ, մայրիկիս համար` ազգի դավաճանի երեխա: Սարսափելի բան էր: Պատկերացրեք` ես էլ էի այդպես կարծում, մյուսների պես գիտեի, թե իմ պապը դավաճան է եղել: Մտածում էի, ինչու է այդպես, ինչու իմ ու խեղճ մորս բախտը չի բերել: Եվ միայն 1981թ. զգացի, թե ինչքան եմ սխալվել: Փարիզ էի մեկնում հյուրախաղերի, Սունդուկյանի թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը ականջիս փսփսաց, թե` ուզո՞ւմ ես պապիդ մասին մի երգ երգեմ, ու հենց ինքնաթիռի մեջ սկսեց երգել, հետո էլ ասաց` գիտես, ինչ պապ ես ունեցել, նրա մասին գիրք ունեմ, որ վերադառնանք, կտամ կկարդաս: