Ճակատագրեր
Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդանի) քույրը՝ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Արմենուհին, մարտի 9-ին երբ դասարան մտավ, 4-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Երեմյանը ոտքի կանգնեց եւ դիմեց ուսուցչուհուն.
-Ընկեր Ստեփանյան, շնորհավորում ենք, այսօր Վարդանի ծննդյան օրն է։ Վարդան Ստեփանյանն այսօր դարձավ 45 տարեկան։
Հետո ամբողջ դասարանը ոտքի կանգնեց ու մեկ րոպե լռությամբ հարգեց հերոսի հիշատակը։
-Շնորհավոր ծնունդդ, Վարդան…
«Փոքր Մհեր» կրթահամալիրի պետ գնդապետ Արա Մուրադյանը Արցախյան պատերազմի թոհուբոհով է անցել, կռվել է Ս. Աչիկգյոզյանի հրամանատարությամբ գործող սպայական գնդի կազմում, ապա «Կոմանդոս» ջոկատում։ Պատերազմական օրերից գնդապետը տարբեր դրվագներ է պատմում կրթահամալիրի սաներին, պատմում է մարտական ընկերների անձնազոհ սխրանքների մասին։ Գնդապետը հավատացած է, որ մեր զինվորները, անցյալի եւ նորօրյա հերոսների ոգով ներշնչված, մի օր ազատագրելու են նաեւ մեր գերյալ տարածքները՝ Մուշը, Սասունը, Վանը… Ղարաբաղը սկիզբն է…
Զրույց ազատամարտիկ ՓԵՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Այնպիսի զգացողություն ունեմ՝ ասես իմ կյանքն սկսվել է 1989-ին, երբ առաջին անգամ օպերայի հրապարակում մենք միացանք, հավաքվեցինք ոչ թե անձնական խնդիր լուծելու, այլեւ մեր կորցրած հայրենիքի մի մասը փրկելու համար։ Այդ պահից իմ կյանքն իմաստավորվեց, գորշ, միապաղաղ, անգույն կյանքիս մեջ լույսեր վառվեցին, ասես սիրտս կենդանացավ… Ես ուրիշ մարդ դարձա։ Բոլորովին ուրիշ։ Այդ կերպարանափոխությունը նույնիսկ ինձ համար էր զարմանալի։
Շահումյանի վերջին դեպքերին մասնակիցների ու ականատեսների վկայություններն ու պատմածները միանշանակ մատնանշում են, որ շրջանի տարածքում տասնյակ հրասայլերով ու զրահատեխնիկայով համալրված ռուսական դիվիզիայի անսպասելի հայտնվելը մեծ իրարանցում եւ խուճապ է առաջացրել բնակչության եւ ազատամարտիկների շարքերում, իսկ պատերազմական իրավիճակում խուճապը ամենասարսափելի ու վտանգավոր երեւույթներից է:
«Շահումյանի ինքնապաշտպանական ուժերը,-վերհիշում է Ռոմիկը,- կռվել են, ինչքան հնարավոր էր: Մեր դիրքերի վրա ադրբեջանական ՕՄՕՆ-ի համագործակցությամբ հարձակվում էր խորհրդային բանակի մեքենայացված դիվիզիաներից մեկը:
Արծրուն Ալեքսանյանի «Կյանք, որ նման է լեգենդի» ստվարածավալ, նկարազարդ գիրքը նվիրված է 89-րդ Թամանյան կարմրադրոշ դիվիզիայի ավագ լեյտենանտ, ավագ բուժքույր Ելիզավետա Կարապետյանի պատերազմական սխրանքների ու խաղաղ օրերի գիտամանկավարժական ու հասարակական գործունեությանը։ Մենագրության միջոցով հեղինակը ներկայացնում է Ելիզավետա Կարապետյանի արմատները։
Հեղինակը գրքում հանգամանորեն ներկայացնում է Թամանյան 89-րդ դիվիզիայի ռազմական գործողությունները կովկասյան նախալեռներից մինչեւ Բեռլին։
Վլադիմիր Բալայանը՝ 1-ին աստիճանի «Մարտական Խաչ» շքանշանի ասպետ, «Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատարը, ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում:
Հայրը` Ալեքսեյ Բալայանը, երկար տարիներ շրջանային թերթի խմբագիրն էր, եւ Վլադիմիրը թերթում աշխատում էր որպես տպագրիչ: Հետագայում նա ավարտեց գյուղատնտեսական ինստիտուտը եւ աշխատեց որպես անտառապահ Մարտակերտի անտառտնտեսությունում: Ամուսնացել եւ կազմել էր հոյակապ ընտանիք ու խաղաղ ապրում էր իր կնոջ եւ երեք երեխաների հետ: Սակայն կյանքի սովորական ընթացքը խախտվեց 1988 թվականին:
Արդեն երկրորդ շաբաթն էր, ինչ Լաչինի միջանցքը հաջողությամբ ու անխափան գործում էր, իսկ Գետաշենի ու Մարտունաշենի վիճակը մնում էր նույնը: Ավելին, թուրքերը, աստիճանբար ամրապնդվելով, իրենք էին նախահարձակ լինում եւ հրետանիով ռմբակոծում Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ջոկատների դիրքերը:
Շահումյանում տիրող անհասկանալի իրավիճակը չէր կարող ազատամարտիկների դժգոհությունը չառաջացնել:
Ժամանակն անցնում եւ աշխատում էր հօգուտ թուրքերի: Գետաշենը գրավելու համար պահը ձեռքից բաց էր թողնված, իսկ հակառակորդը քնած չէր: