Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ՈՐԴԻԱԿԱՆ ՊԱՐՏՔ…

Երբ 1952թ. հայրս՝ Երվանդ Կիրակոսյանը պատերազմի վերքերից մահացավ, ես՝ 10-12 տարեկան տղա, որոշեցի, որ պիտի մեծանամ բժիշկ դառնամ, որպեսզի գոնե հորս ընկերներին բուժեմ, փրկեմ։ Իսկ հորս ընկերները նրա պատերազմական ընկերներն էին՝ Արտավազդ դային՝ Իջեւանից, Հաբիբ դային՝ Կրասնոսելսկից, Սերգո դային՝ Ղարաբաղի Ջանիաթաղ գյուղից։ Նրանք չորս ընկերով՝ երեք հայ, մեկ ադրբեջանցի, կռվել էին առաջին ուկրաինական ռազմաճակատում, հասել էին Չեխոսլովակիա, գնացել մինչեւ Բեռլին։ Հենց այնտեղ էլ ռազմի դաշտում չորսով երդվել էին, որ եթե ողջ մնան, ապա երբեք միմյանց չեն մոռանա եւ պատերազմական ընկերությունը կշարունակեն նաեւ խաղաղ ժամանակ։

ԿԱՐՈՏԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

1992 թ. հունիսի 13-ն էր՝ Արցախյան Ազատամարտի արդեն իսկ քառամյա պատմության ամենաողբերգական օրերից մեկը: Լրատվության զանգվածային միջոցները ի լուր մարդկության, պարբերաբար ազդարարում էին ադրբեջանցիների բանակի կողմից Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի բռնազավթման ու հայաթափման չարագուշակ, անհավատալի լուրը, քանի որ հենց այդ օրերին ժողովուրդը սրտատրոփ եւ անհամբերությամբ սպասում էր Գետաշենի ու Մարտունաշենի ազատագրումն ավետող լուրերի: Բայց կատարվեց ճիշտ հակառակը: Գրեթե անհնարին էր հավատալ, որ թուրքերը, թեեւ ունենալով թվական եւ զինական գերազանցություն, կկարողանային գրավել Շահումյանի շրջանը:

ՀԵՐՈՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Սուրը, թե գրիչը՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը Գ. ՆԺԴԵՀ Փետրվարի 4-ին Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս Դավիթ Սարապյանը` Դեւը, կդառնար 45 տարեկան: Սակայն նրա երկրային վեհ ուղին տեւեց ընդամենը 26 կարճ տարի… Դավիթը իր ծնողների՝ հայտնի ճարտարապետ Էդուարդ Սարապյանի եւ ականավոր գիտնական Էմմա Սարապյանի միակ զավակն էր: Դեռ մանկուց նկատվում էին տղայի արտասովոր ունակությունները: Նա հոյակապ […]

ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ… ՊԱՏԵՐԱԶՄԸ

Կարոտում եմ պատերազմը, շատ եմ կարոտում՝ ասում է Սուսաննա Հակոբյանը։ Ես չեմ հասցնում արձագանքել, նա անխռով շարունակում է՝ պատերազմի ժամանակ մենք ուրիշ էինք, բոլո՛րս էինք ուրիշ։ Ուժեղ էինք, ազնիվ, արժանապատիվ, գթասիրտ։ Մեծ էինք, մեծ… Հիմա փոքրացել ենք։ Պատերազմի ժամանակ ո՛չ սովից էինք վախենում, ո՛չ ցրտից, ո՛չ թուրքի գնդակից… Հիմա սոված չենք, թուրքն էլ՝ պարտված, սսկվել է իր բնում։ Բայց մենք վախենում ենք։ Ինչի՞ց… մանր, աննշան, նույնիսկ մտացածին բաներից։ Վախենում ենք, որ հացի փող չենք ունենա, երեխայի ուսման վարձը վճարելու փող չենք ունենա, որ մեզ կզրկեն աշխատանքից, որ…

ԳԹՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐԸ

Ստեփանակերտն է Արցախյան պատերազմի վետերան Նաիրա Իսրայելյանի ծննդավայրը։ Բազմազավակ ընտանիքում է ծնվել։ Հայրը շինարար էր, մայրը հացի գործարանում էր աշխատում։ Ծնողների համար հեշտ չէր հինգ զավակներին պահել, մեծացնել ու կրթության տալ։ Երեխաներից ավագը Նաիրան է։ 11 տարեկան էր Նաիրան, երբ իրենց տանը տեսնելով հիվանդ եղբորը խնամող ճերմակ խալաթով բուժքրոջ հոգատար ու բարի վերաբերմունքը, հոգում արթնացավ բուժքույր դառնալու նվիրական երազանքը, որն էլ այդ օրվանից կանխորոշեց նրա կյանքի ճանապարհը։

ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄ

Երբ հայրս մեկնեց ռազմաճակատ, ես 13 տարեկան էի։ Հայրենական պատերազմն ինձնից ու իմ սերնդակիցներից խլեց մեր մանկության գունեղ երազները, բոլորս միանգամից մեծացանք ու հասունացանք։ Այդ ժամանակ էլ հենց որոշեցի զինվորական դառնալ՝ գիտակցելով, որ ուժեղինն է աշխարհն ու իրավունքը։ Որտեղ էլ որ ծառայել եմ, հայի պատիվը միշտ բարձր եմ պահել,- հպարտորեն խոստովանում է 81-ամյա գնդապետը, ով այսօր էլ ձիգ զինվորական կեցվածք ունի, նրա արտաքինը պատկառանք է ներշնչում։
ԽՍՀՄ ԶՈՒ-ից զորացրվելուց հետո որպես զինղեկ աշխատանքի էր անցել N 96 դպրոցում, երբ սկսվեց Արցախյան շարժումը։

ԽՂՃԻ ՀՐԱՄԱՆԸ… ԿԱՏԱՐՎԱԾ Է

Գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը ծնվել է 1942-ին Կապանի Շիշկերտ գյուղում։ Հայրը՝ Ասատուր Հայրապետյանը, որդու ծնվելուց մի քանի ամիս առաջ մեկնել է ռազմաճակատ ու չի վերադարձել։ 1949-ին 7 տարեկան Վլադիմիրը կորցրել է նաեւ մորը։
Իմ մանկությունը տեւեց 7 տարի։ Մորս մահով մանկությունն ավարտվեց։ Ես չեմ սիրում որբություն բառը, սրտաճմլիկ դրվագներ չեմ պատմում անցյալից։ Պարզապես ինձ համար մինչ օրս ամենածանր, ամենացավոտ զգացումը կարոտն է. կարոտում էի մորս։ Ես ապրում էի հորաքրոջս ընտանիքում։ Նրա ամուսինը նույնպես չվերադարձավ ռազմաճակատից, եւ հորաքույրս միայնակ մեծացրեց իր երեք երեխաներին ու ինձ։