Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

...ՈՐ ՆՈՐԻՑ ՎԵՐԸՆՁՅՈՒՂՎԻ ՄԵՐ ԿԵՆԱՑ ԾԱՌԸ

Առաջնեկի ծննդից մի քանի օր առաջ էր Գարիկն ավտովթարի ենթարկվել։ Պապը հորը քայլելիս այդպես էլ չտեսավ։ Առայսօր Գարիկը հաշմանդամության սայլակին է։ Հեշտ չէր Այվազյանների երիտասարդ ընտանիքի համար։ Գյուղի դժվար վաստակվող ապրուստը, հոգսն ու կենցաղը, նորաստեղծ ընտանիքի անթիվ, անհամար կարիքները, առաջնեկի ծնունդն ու բազում-բազում երազանքներն ու ծրագրերը մի տեսակ չէին համատեղվում իրականության հետ։

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՄԻԱՍՆԱԲԱՐ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Հուլիսի 25-ին փոխգնդապետ Արա Շահբազյանը կդառնար 40 տարեկան…

ԼՈՒՅՍԻ ՆՈՐ ՇՈՂԵՐ...

«Վերածնունդ կլինի»- մեկ տարի առաջ այսպիսի վստահություն էր հայտնել տիկին Արմինեն մեզ հետ հարցազրույցում։ Ուղիղ մեկ տարի անց այդ վերածնունդն արդեն իրականություն է։

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՐԵՆԸ ՆՄԱՆՎԻ ԻՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ...»

Կյանքի ու մահվան, պատերազմի ու խաղաղության, ավերման ու արարման պայքարում ապրելու ու ապրեցնելու կամքը հայոց ճակատագրի, հայոց դարավոր երթի անքակտելի մասն է, անդառնալի կորուստներ կրած ընտանիքներում մանկիկների լույս աշխարհ գալը՝ հայի անկոտրում ու չընկճվող ոգու, կյանքը նորից սկսելու ու վերածննդի խորհրդանշանը։

ՀԱՅՈՑ ՀՈՂԻ ԵՎՍ ՄԻ ԽԻԶԱԽ ԶԱՎԱԿ

Հայոց պատմության դասերին լսել ենք շատ պատերազմների մասին, սերտել թվականները, քաջերի անունները, որոնք նաև գրքերի հերոսներ և հաղթանակների խորհրդանիշ են դարձել։

ԳԻՏԱԿՑՎԱԾ ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ

Լեյտենանտ Վահագն Վալերիի Սարդարյանը ծնվել է 1980 թ. օգոստոսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Առաքյալ գյուղում։ 1997 թ. ավարտել է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։

ԶՈՀՎԵՑ ՎԻՐԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՋԸ ՓՐԿԵԼԻՍ

-Ամբողջ օրն այս անկյունում ենք,- ցույց տալով տան՝ որդուն նվիրված հուշանկյունը, ասում է մերօրյա հերոս Մայիս Հովսեփյանի մայրը՝ տիկին Լուսինեն: