Ճակատագրեր
«Հիմիկվանները դիպլոմները հետներն են ծնվում»՝ հաճախ ենք լսում այս կատակախառը խոսքը մեր փոքրիկների մասին։ Այսպիսին էր նաև գյումրեցի Գևորգ և Լուսինե Մկրտչյանների՝ 2001 թ. օգոստոսի 8-ին ծնված ավագ որդին՝ Կոլյան։
«Մարդամոտ էր, ընկերասեր, կարեկից …». 19-ամյա զինվոր որդուն այսպես է ներկայացնում մայրը: Լևոնի ամենամեծ երազանքը հայրենիքը բարգավաճած տեսնելն էր:
…Արցախյան պատերազմի վետերան, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ Յակովը հայրենի հողի վրա ապրելու, արարելու իրավունքը իր պապերի հաստատակամությամբ ու նվիրումով էր վաստակել:
Հարություն Ստեփանյանը՝ Հարութը, ինչպես նրան անվանում են հարազատներն ու մտերիմները, ծնվել է 1974 թ. ապրիլի 4-ին Աբովյան քաղաքում։ Արմատներով Սյունիքից է, հայրը Մեղրիից է, մայրը՝ Խնձորեսկից:
…Մեր խոսքը ևս մի քաջամարտիկի՝ Սևակ Զուրաբյանի մասին է, որը Արցախի սահմանին ամուր կանգնած՝ կենաց ու մահու կռիվ է տվել հայրենի սուրբ հողի համար: Նրան հետո զինակից ընկերները կոչեցին «Ջաբրայիլի արծիվ»:
Ապրիլի 13-ին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ՀՀ «Դյուցազնագրքի» կրկնակի ռեկորդակիր, անվախ գնդացրորդ Արտակ Ռաֆայելյանի ծննդյան 24-ամյակն էր: Նա անմահացավ 2017 թ. մարտի 28-ին: