Ճակատագրեր
Արաքսամերձ Կովսականի հայոց պատմական գավառը, որտեղով անցնում են Ողջին ու Ծավը, որոշ հատվածում՝ Հակարին, ու միանում են Մայր Արաքսին, վաղնջական ժամանակներից եղել է Հայի տուն ու Հայրենիք: Մեծ Հայքի Սյունիք աշխարհի այս գավառի արևելյան, հարթավայրային տարածքը մշտապես ենթարկվել է օտարների հարձակումներին, ուստի, մեր պապերն ամրացել են լեռնային հատվածներում, հիմնել ամրոցներ ու տեր կանգնել իրենց երկրին:
Ժպտերես են տղերքը, տխրադեմ ու խոհուն հայացքներով… Հերոսների շիրմաքարերի նկարներն են, որ վառում են անցորդի հոգին… Բազում Եռագույններ են փողփողում Մասիսի դիմաց ու պատմում մարտիրոսների մասին…
«Ով լսելու ականջ ունի, թող լսի…»: (Մարկ.Դ.9) Նա, ով սիրտ ունի, իր հոգում կամփոփի Նարեկ սարկավագի կենդանի պատգամը, որ իր ապրած ամբողջ կյանքի օրինակն է…
Սարոն դեռ պատանի էր, երբ առաջին անգամ նրան հանդիպեցի իրենց գյուղում՝ Շրվականում։ Հոչանց գետի աջափնյա լանջերին է Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտի գյուղական համայնքի կազմում գտնվող Շրվականը, որտեղ Սիսիանի Աղիտու գյուղից 1999 թ. բնակություն հաստատեց Միքայել Թունյանի ընտանիքը՝ նորածին առաջնեկ Սարո որդու հետ։
Սեպտեմբերի 25-ն էր, զորամաս այցելելուց առաջ խնդրել էի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալին, որ մի քանի շնորհալի զինվորների հանձնարարի թղթին հանձնել անկախության մասին իրենց պատկերացումները՝ «Հայ զինվոր»-ում հրապարակելու համար:
Լեգենդար «Եղնիկներ» զորամասի զինվորները միշտ են աչքի ընկել իրենց հերոսությամբ, մարտնչել են թշնամու դեմ ու անառիկ պահել իրենց դիրքերը։