Ճակատագրեր
Արման Աղվանյանը 44-օրյա պատերազմի քաջարի մարտիկներից էր: Շատ երազանքներ ուներ, սակայն հայրենիքը նրա համար ամեն ինչ էր, և իր աննահանջ կռվով ու պայքարով Արմանն ընդմիշտ զինվոր մնաց։ Ծնունդով Վանաձորից էր։ Ինչպես հարազատներն են պատմում, մանկուց անհագուրդ սեր ուներ ուսման հանդեպ, նաև անսպառ եռանդով միաժամանակ հաճախում էր 6 տարբեր մարզաձևերի, ձգտում կատարելագործել իր ֆիզիկական ու մտավոր ունակությունները:
Ավագյանների ընտանիքում շուրջ երեք տարի կանգ առած կյանքը շարունակվեց… Լույս աշխարհ եկավ 44-օրյա պատերազմի հերոս Կարեն Ավագյանի եղբայրը՝ կրտսեր Կարենը։
Երկար սպասված հրաշքը Շահրամանյանների կյանքի նոր լուսավոր կետն է՝ Արիանան, որն իր ծնունդով արդեն 20 օր է՝ ընտանիքի ամբողջ մթնոլորտն է փոխել՝ սեր, ժպիտ ու ջերմություն բերել։
44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Հարություն Հովհաննիսյանի՝ իր կյանքի Նարեին գտնելու երազանքը անավարտ մնաց: Ինչ-որ չափով որդու երազանքը երեք տարի անց կյանքի կոչեցին ծնողները:
Փոքրիկ տան մի անկյունում լուսանկարի առաջ միշտ թարմ վարդեր են. տան ամենանվիրական անկյունն է՝ Գևորգ Բաղդիշյանի հուշանկյունը: Մայրը՝ Հռիփսիմեն, խնամքով հավաքել, դասավորել է որդու փաստաթղթերը, պատվոգրերը, մրցանակները…