Ճակատագրեր
44-օրյա պատերազմում որդի կորցրած շատ ծնողներ, հաղթահարելով բազում դժվարություններ, նորից իրենց մեջ ուժ են գտնում նոր կյանք պարգևելու՝ դառնալով անկոտրում կամքի, հույսի ու պայքարի վառ օրինակ:
Պետրոսյանների ընտանիքում վերածնունդ է, կյանքի նոր էջ, որն իմաստավորվել է մանկան ճիչով, ապրելու նոր հույսով ու նպատակներով:
…Ասատրյանների տանն ամեն օր Հենրիկի կատարումներն են հնչում…թևածում են օդում, միաձուլվում կարոտին, թախիծին, հպարտությանն ու բարձրանում երկինք…
Իր ամբողջ գիտակցական կյանքը Հայոց բանակին, հայրենիքին ու իր զինվորներին նվիրած հրամանատարը՝ փոխգնդապետ Արա Խաչատուրի Շահբազյանը, այն նվիրյալներից էր, ում համար մեր երկիրն ու պատմությունը ճանաչելը սրբազան պարտք էր: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին կրկին պատերազմ սանձազերծեց Արցախի ու Հայաստանի դեմ, Արա Շահբազյանը կրկին առաջին գծում էր, ոչ թե զինվորների կողքին, ինչպես գրում են սովորաբար, այլ գնում էր առջևից, ինչպես իսկական հրամանատար:
Արթուրը մի լուսանկար ունի. երբ սկսում ես նայել, թվում է՝ ինչ-որ մոգական ուժ քեզ գամել է ու չի թողնում՝ հայացքդ կտրես պատկերից: Որովհետև տղայի աչքերը թափանցել են հոգուդ խորքերը, ու ձեր մեջ սկսվել է մի արտասովոր երկխոսություն, որ բառերի մեջ չես տեղավորի: Իսկ երբ բացում ես տեսանյութն, ու Արթուրն սկսում է պարել, վարակվում ես անզուսպ հրճվանքով:
Օրերս պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այցելեցին Հայրենական մեծ պատերազմի վետերան, ավագ սերժանտ Ռոզալիա Աբգարյանի հյուրընկալ օջախը: Առիթը նշանակալի էր. հունիսի 17-ին տիկին Ռոզալիան թևակոխեց իր բովանդակալից ու հագեցած կյանքի երկրորդ հարյուրամյակը: