Ճակատագրեր
Հայկ Ավոյանը իմ ֆեյսբուքյան ընկերներից է: Երբ նա ինձ զանգեց, ես պատրաստվում էի հոդվածի վերածել նկարիչ Վահե Բաղումյանի հետ մեր հարցուպատասխանը: Միտքս սևեռված էր նրա անհամար ծաղիկների վրա, որոնք, հեղինակի բառերով ասած, ծաղկելու են ամեն տարի՝ հիշեցնելու հայրենի հողի գրկում ամփոփված քաջերին ու նրանց անմահ սխրանքը, ինչ գնով էլ լինի՝ ոտքի կանգնելու ու առաջ շարժվելու մեր պարտքը:
Խուրշուդյանների ընտանիքում ծնվեց 44-օրյա պատերազմում անմահացած Սենիկ Խուրշուդյանի եղբայրը՝ Հովհաննեսը: Փոքրիկն իր ծնունդով Խուրշուդյանների ընտանիքում լույս բերեց, նրանց ապրելու հույս տվեց: Հովհաննեսի ծնունդը շատ սպասված էր։
ՀՀ նախագահի հրամանագրով եւ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մարտի 28-ի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված կոտայքցի զինծառայողների հետմահու պարգեւատրման արարողությունն էր։
Պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները գործնական փուլում են՝ արդյունավետ մարզումներով, մարտավարաշարային և կրակային պարապմունքներով: Զորավարժարաններում պահեստազորայինները օրեցօր կատարելագործում են հմտությունները, ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ են վերաբերվում առաջադրված խնդիրներին՝ գիտակցելով հայրենիքի պաշտպանության գործում նմանօրինակ հավաքների հույժ կարևորությունը: Վրանային ավաններում նրանք վերհիշում են զինվորական առօրյան, կարգացուցակը՝ հետևելով սահմանված պահանջներին։
…Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկում՝ Շիրակի փ. 68 շենքի դիմաց, տեղադրված է խաչքար… Երբ անցնելիս լինեք այս փողոցով՝ ձեր փոքրիկների ձեռքը բռնած, պատմեք, որ այստեղ՝ այս բակում է ապրել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից մեկը՝ Հովհաննես Արմենի Գալստյանը: Ասեք նրանց, որ այս բակում էր ապրում մի լուսավոր տղա, ով իր մասնագիտական ուղին, երազանքները մի կողմ դնելով՝ գերադասեց նախ իր պարտքը տալ հայրենիքին:
Տեսանյութը փոխգնդապետ Արտուշ Բալյանի մասին է: Զինվորական լեզվով՝ այս պատմությանը մարտական ուղի են ասում: Ես գերադասում եմ «կյանքի հետագիծ» արտահայտությունը: Թերևս սկսենք 80-ականներից, երբ Չարենցավանի Կենտրոնաձույլ գործարանում աշխատող Արտուշ Բալյանը համախոհների հետ գիշերները թաքուն նռնակների, ականների, ականանետների և այլ զենքերի համար ձուլվածքներ էր պատրաստում: