#14 (1134) 20.04.2016 – 26.04.2016
Ճակատամարտը նոր էր վերջացել: Կրակոցները դադարել էին, սակայն Մոխրաթաղում դեռ ծխում էին այրված տների տանիքները ու դեռ երկար պիտի ծխային բացված խոր վերքերի պես, մինչեւ սպիանալը… Ջոկատը դուրս էր գալիս գյուղից հոգնած ու տանջահար:
Ստորեւ տպագրում ենք ռուս քաղաքագետ, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը՝ հրապարակված ռուսաստանյան «Վոյեննո-պրոմիշլեննիյ Կուրիեր» պարբերականում: Այս անգամ թեման ադրբեջանական զինուժն է: Հեղինակը Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրենն է: Հոդվածում նա անդրադարձել է նաեւ տարածաշրջանային հնարավոր զարգացումներին, մասնավորապես՝ ռուս-թուրքական հնարավոր ռազմական հակամարտությանը եւ դրանց մեջ Ադրբեջանի ու Հայաստանի ներքաշմանը:
Սիրելի՛ հայրենակիցներ: Այսուհետ «Ադրբեջան» ասելիս ու գրելիս ասում և գրում ենք՝ «այսպես կոչված Ադրբեջան»: Այդ արհեստածին կազմավորումը ջնջում ենք նախ մեր մտքից ու բառապաշարից, ապա՝ քարտեզից:
Հրթիռահրետակոծությունից տուժած շինությունների մռայլ համապատկերի վրա ինքնաձիգներով զինված ու զինամթերք տեղափոխող զինվորների եռուզեռը քիչ էր տարբերվում հերթափոխի մեկնելու սովորական ընթացքից: Նախքան զինվորական մեքենայում նստած իր զինակիցներին միանալը, շարքային Արսեն Խաչատրյանը հասցրեց հակիրճ ներկայացնել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած մարտի որոշ մանրամասներ…
Հայաստանի բանակը միայն զինված ուժերը չեն: Հայաստանի բանակը նաև ժողովուրդն է: Բանակն ու ժողովուրդը անքակտելի միասնություն են: Մենք բանակ-ժողովուրդ ենք:
«Ադրբեջանը միայնակ գործել չէր կարող: Իրավիճակը սրելու, պատերազմ վերսկսելու փորձը քննարկվել է Ալիեւի Թուրքիա կատարած այցի ժամանակ»,- այս կարծիքն է հայտնում քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: