#37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017
Զինված ուժերում անցկացվեցին տանկային համաբանակային խաղերը: Մրցույթի նպատակն էր ստուգել անձնակազմի կարողությունները, գնահատել լավագույններին, նաև նոր շնչառություն հաղորդել զորատեսակին, որ մարտական անուրանալի ուղի է անցել:
Շուրջ մեկ տասնամյակ է, ինչ Հայաստանի Հանրապետությունում ռազմական բարձրագույն կրթությունը հասանելի է նաև իգական սեռի ներկայացուցիչներին: Տարիների ընթացքում աղջիկների ծառայության պայմանները զգալիորեն բարելավվել են, և արդեն շատերն են ցանկանում զինվորական մասնագիտություն ունենալ:
Մարտական հերթապահությունում ընդգրկված ստորաբաժանումները շարունակում են պատվաբեր առաքելությունը՝ բարձր զգոնությամբ շուրջօրյա հսկելով սահմանագոտին ու ապահովելով թիկունքի անվտանգությունը: Հարավարևմտյան սահմանագոտու պահապանները ամեն օր պատրաստություն են անցնում զորամասում և դիրքում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ «Հայ զինվորը» պարբերաբար հարցախույզ է իրականացնում՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն ծրագրի վերաբերյալ։
Հետախուզական ստորաբաժանումներից մեկում մարտական պատրաստության պարապմունքներ են: Ստորաբաժանման զինվորները կատարելագործում են մասնագիտական հմտություններն ու կարողությունները: