#37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017
Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական եռօրյա համաժողովի շրջանակում առանձնացված 4 առանցքային թեմատիկ ուղղություններից մեկը «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեման էր, որի շուրջ սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Հակահայկական քարոզչությունը տեղեկատվական անվտանգության թիրախում» խորագրով նիստը:
Սեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի փակման լիագումար նիստը:
Սեպտեմբերի 14-ին լրացավ ՀՀ ԶՈՒ կազմզորահավաքային վարչության 25-ամյակը: Այս առիթով զրուցեցինք վարչության պետ, գեներալ-մայոր ԿԱՄՈ ՔՈՉՈՒՆՑԻ հետ:
Արցախի Հանրապետության անկախության հռչակման 26-ամյակի տոնակատարությունների շրջանակում «Բերձոր» ժողգործիքների համույթը համերգներով շրջագայում է շրջանի համայնքներում: Սեպտեմբերի 12-ին «Բերձոր»-ը հանդես եկավ Աղաձոր գյուղում և սահմանապահ N զորամասում: Այս ամսվա ընթացքում սա համույթի 4-րդ համերգն է համայնքներում:
Զորավարժությունները զինված ուժերի պատրաստության կարևորագույն բաղադրիչներից են: Առավելապես դրանց միջոցով է հնարավոր ստուգել ուսումնական փուլի ընթացքում յուրաքանչյուր զինծառայողի մասնագիտական պատրաստվածության, գիտելիքների իրական մակարդակը, ստորաբաժանումների մարտական պատրաստականության աստիճանը:
Այս ընտանիքի պատմությանը հաղորդակից դարձա պատահաբար, երբ իմացա, որ հայրենիքում է լեգենդար օդաչու, ՌԴ հերոս Ռուբեն Եսայանը: Նրա հետ հանդիպելու ու զրուցելու առիթը չէի կարող բաց թողնել:
Սեպտեմբերի 10-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր: Այս խնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի կողմից կատարված վիճակագրական վերլուծության արդյունքում պարզվեց, որ համաշխարհային մասշտաբով տարեցտարի ինքնասպանությունների թվի կայուն աճ է գրանցվում: