#38 (1158) 28.09.2016 – 04.10.2016
Զինված ուժերում շարունակվում է ատեստավորման գործընթացը: Սպաներն ու պայմանագրայինները սահմանված կարգով ու ժամանակացույցով հանձնում են մասնագիտական որակավորման քննությունները:
Զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկում անցկացվել է «ԶՈՒ լավագույն գումարտակի հրամանատար» ամենամյա մրցույթը: Ստուգատեսի նպատակը ստորաբաժանման լավագույն հրամանատարներին բացահայտելն ու նրանց խրախուսելն է:
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ հայրենիքի պաշտպանի մասնագիտության հիմքը հենց այստեղ է դրվում, իսկ «Ճանապարհ դեպի բարձունքը» պարզապես կարգախոս չէ, այն հայ զինվորականի պատվաբեր ուղին է։
Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում պարբերաբար կազմակերպվում են տարբեր դասընթացներ, վերապատրաստման ծրագրեր, որոնց նպատակը ժամկետային զինծառայողներին իրենց մասնագիտական կարողությունները դրսևորելու և զարգացնելու հնարավորություն տալն է:
Զրույց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ
Շարքային Արտյոմ Գոգինյանը նկարել շատ է սիրում: Նկարում է արդեն 11 տարի, սկզբում ինքնուս, հետո ստացել է մասնագիտական կրթություն: Արտյոմը հիմնականում դիմանկարներ է անում: