#40 (1160) 12.10.2016 – 18.10.2016
Մեր որդին` Բագրատ Վահանի Կարապետյանը, ծառայում է ազգային բանակի զորամասերից մեկում: Բանակում զինվոր որդի ունեցող յուրաքանչյուր ծնող կհասկանա, թե ինչ ապրումներ ու ինչ հույզեր ունեն մեր ընտանիքի անդամները, քանի որ բանակի հետ կապված ամեն մի խոսք ու զրույց անցնում է մեր հոգու և սրտի միջով:
Դանիելը փոքր է, երեք տարեկան է ընդամենը ու չի հասկանում: Դանիելը սպասում է զինվոր եղբորը: Դանիելը կարմիր, վառվռուն թշերով մարտունեցի փոքրիկ տղա է ու ամեն օր հարցնում է մորը` մա՛մ, բա Նորիկը ե՞րբ կգա բանակից:
Վերջերս Վայոց Ձորի Շատին գյուղում բացվեց Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհված Յուրի Խանոյանի հիշատակին նվիրված հուշարձան: Ելույթ ունեցան Վայոց Ձորի փոխմարզպետ Մ.Հարությունյանը, դպրոցի տնօրեն Բ.Մարգարյանը, բանաստեղծ Շ.Մկրտչյանը, Յուրիի մանկության ընկեր Տ.Խուդոյանը: Բանաստեղծ Վ. Խանոյանի բանաստեղծությունը նվիրված է հերոսի հիշատակին:
Ավտոմեքենայի շարժիչի միանվագ ձայնը, օրորվող ավտոմեքենան նինջ բերեցին հոգնած ուղևորների աչքերին: Ավտոմեքենայի խցում Մուրադյանն ու Համոն խոր մտորումների մեջ էին:
Երկար տարիներ նշանավոր ռուս գրող Սերգեյ Եսենինի բանաստեղծությունից մեզ հայտնի դարձած Շահանեի մասին ոչինչ հայտնի չէր: Եսենինի պոեզիան ուսումնասիրող գիտնականներին թվում էր, թե նրա «Պարսկական մոտիվներ» շարքի հայտնի բանաստեղծության մեջ հիշատակվող աղջիկը մտացածին կերպար է: Բայց Եսենինի կյանքն ու ստեղծագործությունն ուսումնասիրող Վ. Բելոուսովին վերջապես հաջողվում է գտնել ու պարզել, որ Շահանեն իսկապես իրական մարդ է, որն էլ ոգեշնչել է բանաստեղծին` գրելու նշանավոր բանաստեղծությունը:
Զինված ուժերում դաստիարակչական աշխատանքների կազմակերպման վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած դրանց կազմակերպման արդեն ընդունված ընդհանուր ուղղություններին, գոյություն ունեն որոշակի առանձին խնդիրներ, որոնք թելադրվում են աշխարհաքաղաքական պայմաններով, կրոնական, օրենսդրական և այլ պատճառներով:
2011 թվականից պատերազմող Սիրիան դարձել է աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ: Մարտական գործողությունները չեն դադարում, ինչն օրեցօր առավել ծանր է անդրադառնում այնտեղ բնակվող հայ համայնքի վրա: Մինչ օրս հայ համայնքը տվել է 150-ից ավելի զոհ, հազարավոր սիրիահայեր դարձել են փախստական: Վերջին շաբաթվա ընթացքում ահաբեկիչների թիրախը հատկապես Հալեպի հայկական թաղամասերն են: