Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#41 (1161) 19.10.2016 – 25.10.2016

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Զինված ուժերում այս շաբաթ ևս շարունակվել է զինծառայողների ատեստավորումը։ Ստուգող, գնահատող հանձնաժողովները միաժամանակ մի քանի զորամասերում անցկացրել են անձնակազմի ֆիզիկական, մարտավարամասնագիտական քննություններ, ամփոփել արդյունքները։

ԿՈՓՎԵԼ, ԿՐԹՎԵԼ, ՀՄՏԱՆԱԼ

Ուսումնական զորամասերից մեկում ենք՝ հրետանավորների դարբնոցում, որը տարիներ շարունակ բանիմաց եւ որակյալ մասնագետներ է կրթում մեր բանակի համար: Զորամասում քննական եռուն շրջան է: Անձնակազմը ստուգարքներ և ավարտական քննություններ է հանձնում:

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Զորամասերում մեկնարկել են ամփոփիչ քննությունները։ Ուսումնական կենտրոններում ստուգում են ամռանը զորակոչվածների կարողությունները հիմնական զորամասեր ուղարկելուց առաջ։ Զինվորներն այս կես տարվա ընթացքում սովորել են մասնագիտություններ, ձեռք են բերել անհրաժեշտ հմտություններ: Մինչև հիմնական տեղակայման վայր մեկնելը տղաները կգնան տուն, իսկ կարճատև հանգստից հետո կվերսկսեն ծառայությունը արդեն նախանշված զորամասերում։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ

Զինված ուժերում ընթանում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցած անձնակազմի ուսուցումը։ Երեք ամիսների ընթացքում հայրենյաց պաշտպանները ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ եւ պատրաստվում են որպես տարբեր զորատեսակների մասնագետներ։ Օրեր անց մասնագետների հերթական խումբը կամփոփի ուսումնառությունը։ Ավարտական քննությունները բարձր արդյունքներով հանձնելու դեպքում տղաները նոր ձևաչափով իրենց ծառայությունը կմեկնարկեն զգալի բարձր աշխատավարձով։

ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ՈԳԵՇՆՉՈՒՄ Է

Կանայք ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում զինվորական մասնագիտությունների և բանակում ծառայության հանդեպ։ Կին զինծառայողների թիվը ՀՀ զինված ուժերում անշեղորեն աճում է։ Նրանցից մեկը կուրսանտ Լիլիթ Հովհաննիսյանն է։ Երեք տարի սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, այժմ ուսումը շարունակում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտում։ Երիտասարդ աղջկա երազանքն է դառնալ արհեստավարժ և օրինակելի հրամանատար։

ԲԿՄԱ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ Է

Հայաստանի բասկետբոլի աշնանային առաջնության եզրափակիչում ԲԿՄԱ թիմը 80:67 հաշվով առավելության հասավ «Ֆոքսիսի» նկատմամբ և նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:

ԳՅՈՒՄՐԵՑԻ ՊԱՊՈՅԱՆՆԵՐԸ

Պապոյանների ընտանիքը բազմանդամ է՝ 16 հոգի: Գյումրեցի Արտուշ Պապոյանը կնոջ, երեք որդիների, հարսների ու թոռների հետ ապրում է մեծ առանձնատանը: Ընտանիքի բոլոր տղամարդիկ նույն մասնագիտությունն ունեն՝ քանդակագործ են: Եթե գոնե մեկ անգամ եղել ես Գյումրիում, անպայման հանդիպած կլինես Պապոյանների՝ հարազատ քաղաքը զարդարող ստեղծագործություններին: