Ռազմաքաղաքական
Օդային հարձակման արդյունքում զոհվել է այդ պահին քնած 28 զինծառայող, իսկ ևս 14-ը վիրավորվել են, երբ Հյուսիսատլանտյան դաշինքի ավիացիան Պակիստանի հյուսիս-արևմուտքում ներխուժել է երկրի օդային տարածք: Այս միջադեպը կարող է մեծապես բարդացնել այս տավա մայիսին Պակիստանի տարածքում, առանց երկրի իշխանություններին նախազգուշացնելու, ամերիկյան հատուկ ջոկատայինների իրականացրած Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունից հետո արդեն իսկ Իսլամաբադի ու Վաշինգտոնի միջեւ սրված հարաբերությունները:
Համաձայն «Ալ Արաբիա» ինտերնետային հեռուստաալիքի հաղորդած տեղեկությունների, Ստամբուլում Թուրքիայի պաշտոնական անձանց մասնակցությամբ Լիբիայի նոր իշխանությունների և սիրիական ընդիմության ղեկավարների միջև կայացած հանդիպման ընթացքում լիբիական կողմը, որն առաջիններից մեկն էր Սիրիայի ընդիմությանը երկրի օրինական իշխանություն ճանաչել, խոստացել է Ասադի հակառակորդներին զենք և կամավորներ տրամադրել: Արևմտյան այլ լրատվամիջոցներ էլ պնդում են, որ Տրիպոլին արդեն իսկ մշակել է սիրական ապստամբներին զինական օժանդակություն տրամադրելու ծրագիր, և զինված ներխուժմանը մնացել է մի քանի շաբաթ:
90.000 տոննա ջրատարողությամբ և Խաղաղ օվկիանոսում լողացող ամենամեծ ռազմանավերից համարվող «Ջորջ Բուշ» ավիակրի կրակային հզորությունների հիմնական մասը, բացի հրթիռային ու հրետանային սպառազինությունից, բաղկացած է նաև 70 ռազմական ինքնաթիռից, որոնցից 48-ը կործանիչներ են:
Միաժամանակ, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարելով, որ այս երկրի հետ իրականացվող օդային հաղորդակցությունը կտրուկ սահմանափակվում է, ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Սիրիայի տարածքը, քանի դեռ այդ հնարավորությունը կա:
Այսպիսին է ԿԺԴՀ-ի պատասխանը Յոնփխյոնդո կղզու մերձակայքում Հարավային Կորեայի սկսած զորավարժություններին: Վերսկսված վեճը շարունակությունն է անցած տարի նոյեմբերի 23-ին ծագած միջադեպի, երբ հազար բնակիչ ունեցող վիճահարույց պատկանելությամբ այս կղզին Հյուսիսային Կորեան ենթարկեց չորս մարդու զոհվելու և քսան հոգու վիրավորվելու պատճառ դարձած ուժգին հրթիռահրետակոծման, ինչին Սեուլը պատասխանեց ինքնագնաց հաուբիցների կրակով և օդ բարձրացրեց F-16 կործանիչները:
Սերբիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Կոսովոյի սերբերի վրա հարձակումը հավասարազոր է Բելգրադի վրա հարձակմանը, և եթե Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին հատի «Կարմիր գիծը», ապա Սերբիան չի կարող և չի լինի դիտորդի դերում, և այդ դեպքում չի կարելի բացառել նոր պատերազմի հնարավորությունը: Փոխվարչապետը հիշեցրել է, որ պատմության ընթացքում Սերբիան մի քանի անգամ կորցրել, և ապա վերատիրացել է Կոսովոյին:
Իսրայելի բանակի մամլո ծառայությունը հաղորդել է, որ Եգիպտոսի պետական սահմանը հատած զինված մաքսանենգները չեն ենթարկվել սահմանապահներին, և վերջիններս կրակ են բացել: Սահմանախախտները, մարտի ընթացքում տալով մեկ վիրավոր, կարողացել են թաքնվել:
Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը հրամայել է ուժեղացնել սահմանի պաշտպանությունը և առավելագույն ջանքեր գործադրել սահմանի խախտման ցանկացած փորձի դեպքում ոչնչացնելու զինված խմբին:
Մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, Եգիպտոսում իսլամական այլեւայլ շարժումները ֆինանսավորում են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Հոմենեին և Կատարն ու Սաուդյան Արաբիան կառավարող ընտանիքները:
Իրանի հոգևորականությունը ֆինանսավորում է իսլամական կազմակերպությունները, իսկ երկու պետությունների ղեկավարները` նրանց ներկայացուցիչների մուտքը Եգիպտոսի խորհրդարան: