Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԹՐԱՄՓԸ ՍԱՍԱՆԵՑ ՆԱՏՕ-Ն

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը լուրջ մտահոգություն է առաջացրել Միացյալ Նահանգների դաշնակիցների շրջանում, մասնավորապես՝ Հյուսիսատլանտյան դաշինքում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նորընտիր նախագահին կոչ է արել չհրաժարվել Հյուսիսատլանտյան ինտեգրացիոն գաղափարներից և չվտանգել կառույցի միասնականությունն ու հզորացման գործընթացը:

ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մինչև տարեվերջ մտադիր է այցելել Ադրբեջան: Հատկանշական է, որ այցի ստույգ ժամկետները դեռ նշված չեն, բայց այն կարող է մոտ լինել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ Հայաստան այցի ժամկետներին: Թել Ավիվն ու Բաքուն կարծես փորձում են հավասարակշռել տարածաշրջանային իրավիճակը՝ ավելի սերտացնելով համագործակցությունը:

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ

Աշխարհի առաջին կին դեսպանը հայ է եղել: Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Հովհաննեսի Աբգարյան` Դիանա Աբգար (օրիորդական ազգանունը՝ Աղաբեկյան (1859-1937): Թեեւ աշխարհում՝ որպես առաջին կին դեսպան, ընդունված է համարել հեղափոխական գործիչ, դիվանագետ, նաեւ հեղափոխության սեքս խորհրդանիշ Ալեքսանդրա Կոլոնտային, որը 1923-1952թթ. եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, Մեքսիկայում, Շվեդիայում, բայցեւայնպես, չոր թվերն իսկ հերքում են նրա՝ առաջինը լինելու փաստը, քանի որ Դիանա Աբգարը 1919-1920թթ. արդեն իսկ Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչն էր Ճապոնիայում:

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔ

«Մեզ պարտադրում են սպառազինությունների մրցավազք, մենք պետք է կարողանանք քայլ առաջ անել եւ պատրաստվել ոչ թե երեկվա, այլ վաղվա պատերազմին: Այդ ճանապարհին մենք պետք է շատ սթափ գնահատենք, թե որն է մեր կարիքը, ինչ ունենք մեր զինանոցներում, եւ ինչ պետք է ավելացնել, որ այդ պայքարը նվազագույն միջոցներով առավելագույն արդյունք տա»:

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ

Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատները մեկ անգամ եւս օրենք ընդունեցին՝ քրեականացնելով Ֆրանսիայի, ինչպես նաեւ միջազգային դատարանների ճանաչած ցեղասպանությունների ժխտումը կամ այլ ցեղասպանությունների, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը կամ նվաստացումը, եթե այն ուղեկցվում է բռնության եւ ատելության հրահրմամբ: Հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայի Սենատը 156 կողմ եւ 146 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց նոր օրենքին՝ հետեւելով խորհրդարանի հուլիսի 6-ի հաստատմանը (ձայների 305-157 հարաբերակցությամբ): Օրենքը ուժի մեջ կմտնի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից ստորագրվելուց հետո, ինչը նա խոստացել է անել:

ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

2011 թվականից պատերազմող Սիրիան դարձել է աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ: Մարտական գործողությունները չեն դադարում, ինչն օրեցօր առավել ծանր է անդրադառնում այնտեղ բնակվող հայ համայնքի վրա: Մինչ օրս հայ համայնքը տվել է 150-ից ավելի զոհ, հազարավոր սիրիահայեր դարձել են փախստական: Վերջին շաբաթվա ընթացքում ահաբեկիչների թիրախը հատկապես Հալեպի հայկական թաղամասերն են:

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս «Qafqazinfo.az» կայքում կարդացի Շվեդիայում բնակվող ադրբեջանցի գրող-հրապարակախոս Վահիդ Գազիի տպագրված բաց նամակը: Նամակում Վ.Գազին պատմում է, որ նախօրեին հանդիպել է «Պատերազմի քամիները» համերգի ազդին, որի ծրագրում երաժշտության եվրոպական դասականների շարքում նշված էր նաև Արամ Խաչատրյանի անունը: