Ռազմաքաղաքական
Սեպտեմբերի 4-ից 5-ը Չինաստանի Հանչժոու քաղաքում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» (G20) ղեկավարների գագաթնաժողովն ազդարարեց աշխարհաքաղաքական իրավիճակի նոր փոփոխությունների մասին և ամրագրեց ուժային բևեռների վերափոխումը: Երկու տարվա ընդմիջումից հետո իր դիրքերն է վերականգնում Ռուսաստանը, Չինաստանը դառնում է աշխարհի լիարժեք առաջնորդներից մեկը, պակասել է եվրոպական երկրների հեղինակությունն ու միջազգային կշիռը:
Սեպտեմբերի 2-ն է, ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձը: Մարդաշատ է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը: Երիտասարդները պարզել են «Արցախը տարածք չէ, այլ` հայրենիք», «Սա Հայաստան է, եւ վերջ», «Լավագույն խաղարարները մեր զինվորներն են» (այս մեկը ռուսերեն), «Անկախությունը պարգեւ չէ, այլ նվաճում», «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը» պաստառներ: Եվ ապրիլյան պատերազմից ամիսներ անց այս բառերն ավելի քան խոսուն են:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ օգոստոսի 16-ին Երևանում անցկացվեց ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Նիստն անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ:
Երեկ վերջապես հանգուցալուծվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինյալների խմբի կատարած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հանգուցալուծվեց բոլորիս համար, թերևս, ամենաընդունելի ճանապարհով:
Վերջապես լույս տեսավ տեխնիկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Ռազմական գիտությունների ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Արկադի Սարգսյանի «Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետք» մենագրության երրորդ, եզրափակիչ գիրքը: Շուտով լույս կտեսնի նրա «Օպերատիվ գործունեություն և գաղտնի գործունեություն հատուկ ծառայությունների աշխատանքում ժամանակակից պայմաններում. տեսություն և պրակտիկա: Գործնական ձեռնարկ» յոթհատորանոց մենագրությունը:
Օգոստոսի 3-ին լրանում է երկու տարին, երբ «Իսլամական պետություն» կոչվածի հրեշները հարձակվեցին մեր բնօրրանի, մեր տան, Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգի վրա և սկիզբ դրեցին եզդի ժողովրդի էթնիկ զտումներին, կոտորածներին՝ ցեղասպանությանը:
Այն խլեց մեր ժողովրդի հազարավոր զավակների կյանքը, տասնյակ հազարավորները գերեվարվեցին ու դատապարտվեցին ստրկության… Հնագույն մեր ժողովուրդը ենթարկվեց այնպիսի ոճրագործության, որ նույնիսկ ամենազարհուրելի երազում անգամ հնարավոր չէր տեսնել:
«Եթե առաջիկա ամսում որեւէ առաջընթաց չլինի, ադրբեջանական կողմի մոտ գայթակղություն կլինի ինչ-որ բան ձեռնարկելու ռազմաճակատի գծում: Իրադրությունը, ցավոք սրտի, դեռեւս լարված է: Եվ, իրոք, մտավախություն կա, որ որոշ ժամանակ անց հակամարտությունը կվերսկսվի: Երկու կողմն էլ տարբեր բաներ են ցանկանում: Ադրբեջանականը ցանկանում է քաղաքական նոր գործընթաց, իսկ հայկականը, ընդհակառակը, ձգտում է ամրապնդել հրադադարի ռեժիմը: Հանրությունն էլ տաք է, այդ պատճառով բանավեճն ավելի է սրվում: Իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է»: