Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԻՍՐԱՅԵԼԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ

Իսրայելի բանակը ուժեղացրել է ռազմական ներկայությունը պաղեստինյան տարածքների սահմաններին, 5 գումարտակ մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերվել: Եւս 13 գումարտակ գտնվում է ռեզերվում:
Իսրայելի բանակը նախապատրաստվում է Պաղեստինի ինքնավարության հետ հնարավոր հակամարտության, քանի որ այսօր ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ պահանջելու է ճանաչել Պաղեստին պետության անկախությունը:

ԱՄՆ-Ը ԿՐՃԱՏՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ

ԱՄՆ-ը և Պակիստանը պայմանավորվել են վերջինիս տարածքում ամերիկյան զորքերի զգալի կրճատման մասին: Պակիստանում կմնան 100-150 զինծառայողներ, ընդ որում տեղի զինվորականներին ուսուցանող ամերիկացի 140 հրահանգիչներից կմնան միայն մի քանիսը:
Տվյալ համաձայնագիրը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների որոշակի լավացման մասին, քանի որ դեռ մի քանի ամիս առաջ Պակիստանի իշխանությունները պահանջում էին ամբողջովին դուրս բերել ամերիկյան զորքերը:

«Ադրբեջանի Հանրապետության բանակի գեներալների միջև առկա մրցակցությունը բացասաբար է ազդում բանակի ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի վրա»,- նշվում է «arannews.ir» կայքի հոդվածում: Ըստ կայքի՝ վերջերս ադրբեջանցի գեներալների միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել:
Լարված մթնոլորտի վկայություն է նաև այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ տեղի ունեցած արտակարգ խորհրդակցությանը ներկա չի եղել պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը՝ ի տարբերություն նրա մրցակից, ԶՈՒ ԳՇ պետ Նաջմեդդին Սադիխովի (http://www.panorama.am/am/society/2011/09/06/azerbaijan-army/):

Այս օրերին Իրանը ռազմաօդային ուժերի տասնօրյա լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի սահմանի հարևանությամբ: Զորավարժությանը մասնակցում են կործանիչներ, ռմբակոծիչներ, տրանսպորտային և այլ նշանակության ավիացիա (այդ թվում «Миг-29», «Су-24», «F-4», «F-5» և տեղական արտադրության «Saegeh»), որը պետք է քառափուլ փորձարկման ենթարկվի: Զորավարժության անվանումն է՝ «Երկնքի պաշտպաններ Վիլայաթ -3»:
Զորավարժության պատասխանատուներից Հասան Չիթֆորուշը հայտարարել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը Կասպից ծովի տարածաշրջանում կտրուկ հակահարված կտան ցանկացած սպառնալիքի:

ԸՍՏ ԱԼԻԵՎԻ՝ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԽՈՍՈՒՄ

«Թեպետ Սահակաշվիլին երբեմն հիմարություններ է ասում, սակայն հիմարություններ չի անի»,- 2007թ. նոյեմբերի 13-ին ասել է Իլհամ Ալիևը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի հետ զրույցի ընթացքում:
Այս մասին նշվում է ամերիկյան դիվանագիտական հաղորդագրություններից մեկում, որը հրապարակել է հանրահայտ «WikiLeaks» կայքը (http://www.regnum.ru/news/1444139.html):

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ՝ ԼՐՏԵՍԻ ԴԵՐՈՒՄ

Սկանդալային «WikiLeaks» կայքը հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսի 2007թ. ապրիլի 11-ի հաղորդագրությունը, որում շարադրվում է Իլհամ Ալիևի հետ զրույցը Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների շուրջ:
Այդ զրույցի ընթացքում Ի.Ալիևն արտահայտում է հետևյալ ուշագրավ մտքերը.
«Ադրբեջանը սեղմված է երկու նախկին գաղութարարների՝ Իրանի և Ռուսաստանի միջև»:
«Ինչպես նրանք (Ռուսաստանը և Իրանը) կարող են խնդիրներ ստեղծել մեզ համար, այնպես էլ մենք կարող ենք խնդիրներ հարուցել նրանց համար»:

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը հիշեցնում է ադրբեջանական աղբյուրների վկայություններ, որոնց համաձայն՝ Արցախյան պատերազմի ընթացքում ոչ միայն ադրբեջանական բանակը, այլև բնակչությունը զանգվածաբար փախել է ռազմադաշտից ու չի դիմադրել:
Աղդամ (Ակնի) եկած ադրբեջանցի սպան հետագայում գրել է. «Գալով քաղաք՝ մենք զարմանքով հայտնաբերեցինք, որ տեղի բնակչությունը ամենևին էլ չէր ուզում, որ մենք իրեն պաշտպանենք: Նա մտածում էր միայն այն մասին, թե ինչպես արագորեն հեռանա Աղդամից»: