Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԲԱՔՎՈՒՄ Է ՀՈՐԻՆՎԵԼ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ԼԱՎՐՈՎՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԿՈՉՎԱԾԸ

Պատերազմի վերսկսման հավանականություն տեսականորեն կա, բայց Ադրբեջանը չունի ռազմական գործողությունների վերսկսման ներուժ, քանի որ դրանք ապրիլյան իրադարձություններից հետո կտրուկ նվազել են: Բացի այդ, նույն քառօրյա պատերազմից հետո դիվանագիտական «բլոկադա» սկսվեց Բաքվի համար:

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՌԱՑՆԵԼ ՆԱՏՕ-ԻՑ. Ջոն Քերրի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Թուրքիայի` ժողովրդավարության սկզբունքները ոտնահարող գործողությունները կարող են հանգեցնել նրան, որ երկիրը կորցնի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

ԳԼԽԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԸ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է

«Պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը: Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի՝ ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծած լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների իրականացվող ջանքերին: Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»:

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

2015թ. հանդիսավորությամբ նշվեց Հայրենական պատերազմում տարած Մեծ հաղթանակի 70-ամյակը: Այդ կարևոր իրադարձության հետ կապված տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ, հրավիրվեցին գիտա-գործնական նստաշրջաններ, տպագրվեցին գրքեր և հոդվածներ: Մինչդեռ, մեր օրերում դեռևս շարունակվում են 1941-1945 թթ. մարտական գործողությունների ուսումնասիրությունները:

ՄԱՐՏԻԿԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

Հայրենական մեծ պատերազմին նվիրված ֆիլմերում սովորաբար ցուցադրում են 19-20 տարեկան տղաների: Այնինչ հետազոտությունները ցույց են տալիս, որ մարտական գործողություններին մասնակցած և Բեռլին հասած շարքային զինվորի միջին տարիքը 39-ն էր: Այդ մարդիկ ծնվել էին Ռուսական կայսրությունում և դաստիարակություն ստացել մինչև 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունը:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ

Ռուս քաղաքական գործիչ: Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը եւ Դիվանագիտական բարձրագույն դպրոցը: Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Եղել է ԽՍՀՄ եւ ՌԴ դեսպանը մի շարք երկրներում: 1992 թվականին նշանակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ: ՌԴ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում (1992), 1994-1996 թվականներին՝ համանախագահ:

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴՆԵՐԸ

«Վաշինգտոն պոստ» թերթի մայիսի 17-ի համարում Դեյվիդ Իգնատիուսի «Կարծիքի սյունակի» վերնագիրը՝ «Երբ դիվանագետները պատժվում են իրենց աշխատանքը կատարելու համար», դառը հիշողություններ արթնացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելու համարձակության համար հարկադրական հրաժարականի մասին, ինչպես նկարագրված է վերջերս լույս տեսած նրա «Պատանդված ճշմարտություն. Ամերիկան և Հայոց ցեղասպանությունը. Ի՞նչ էր երեկ: Ի՞նչ է այսօր» գրքում: