Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ  ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԿԳՆԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ,ՄԻՍՏՐԱԼե ՈՒՂՂԱԹԻՌԱԿԻՐ

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի կարծիքով այդ պայմանագրերը կստորագրվեն մինչև 2011 թ. ավարտը:

Այս տարվա հունիսին, երբ ստորագրվեցին 1,2 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով առաջին երկու նավերի կառուցման պայմանագրերը, երրորդ և չորրորդ «Միստրալների» գնման ժամկետները չէին հստակեցվել: Բացի այդ, մինչև 2020 թ. ՌԴ զինված ուժերի վերազինման ու արդիականացման պետական ծրագրով դրանց համար գումարներ նախատեսված չեն:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԵՏԱՔՐՔՎԱԾ Է ՆԱՏՕ-Ի ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՄԲ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դիրկ Բրենգելմանը հայտարարել է, որ 2010թ. Լիսաբոնի գագաթաժողովից հետո Ուկրաինան մեծապես շահագրգռված է հակահրթիռային պաշտպանության ասպարեզում Դաշինքի հետ համագործակցությամբ:
Ռուսաստանի հետ առկա խնդիրների հստակեցումից անմիջապես հետո ՆԱՏՕ-ն հակահրթիռային պաշտպանության համակարգի ամբողջացման գործում սերտ համագործակցություն կհաստատի Ուկրաինայի հետ:

ԱՄՆ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿՕԳՆԻ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Կիևում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քննարկում են ուկրաինացի սերժանտների պատրաստման գործում ամերիկացի հրահանգիչների ներգրավման հնարավորությունը:

ԷՀՈՒԴ ԲԱՐԱՔ. ԹՈՒՐՔԻԱՆ ԻՍՐԱՅԵԼԻ ԹՇՆԱՄԻՆ ՉԷ

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ Թուրքիան իր պետության թշնամին չէ, թեև երկու երկրների հարաբերությունները լրջորեն վատացել են:
Նախարարի կարծիքով այս դիմակայությունը վաղ թե ուշ կավարտվի, և երկկողմ կապերը կվերադառնան նախկին մակարդակի:
Էհուդ Բարաքը նշել է, որ ցավում է 2010թ. «Ազատության նավատորմիղի» թուրք ուղևորների մահվան համար, սակայն կասկածի տակ չի դրել իսրայելցի զինվորականների կողմից ուժի կիրառման անհրաժեշտությունը և ներողություն չի խնդրել:

ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՕԳՆԵԼ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻՆ

Մոսկվայի կառավարությունը հրաժարվել է ՌԴ Սևծովյան նավատորմին ֆինանսական աջակցության ծրագրի իրականացումից: Բյուջեում համապատասխան փոփոխություններն ընդունվել են քաղաքային դումայում սեպտեմբերի 7-ին:
Քաղաքային իշխանությունների կարծիքով այդ ծրագրի համար նախկինում հատկացված միջոցները ծախսվել են անարդյունավետ, հատկացվել են «ոչ թափանցիկ» սխեմայով: Միաժամանակ նրանք հույս են հայտնել, որ պաշտպանության նախարարությունը բավարար միջոցներ ունի Սևաստոպոլում իր զինծառայողների կարիքները հոգալու համար:

ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՀԱՇՎԻՆ

Վերջին 10 տարիների ընթացքում Պենտագոնի համար պատվերներ իրականացնող ընկերությունները շուրջ 60 միլիարդ դոլարի անարդյունավետ ծախսեր են կատարել անկազմակերպվածության կամ խաբեբայությունների միջոցով:
Այս եզրահանգմանն են եկել Իրաքում և Աֆղանստանում պատերազմների ընթացքում կնքված ռազմական պայմանագրերն ուսումնասիրող հատուկ հանձնաժողովի անդամները: Միայն 31 դոլարի զուր ծախսեր են կատարվել ոչ ճիշտ պլանավորման արդյունքում:

ԻՐԱՆԻ ՕԴՈՒԺԸ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

Իրանի ռազմաօդային ուժերը հարձակողական բնույթի 10-օրյա զորավարժություններ են անցկացնում, որոնց ընթացքում նախատեսվում է օդային մենամարտերի տարատեսակ սցենարներ մշակել: Զորավարժությունների ղեկավարն է բրիգադի գեներալ Մոհամեդ Ալավին: Նա նշել է, որ ստեղծվել է իրական մարտ վարելու համար համապատասխան պայմաններ:
Մարտական թռիչքների ամենաակտիվ փուլը կկայանա սեպտեմբերի 13-ին: Су-24, МиГ-29, F-4, F-5, ինչպես նաև C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռները կցուցադրեն Իրանի ռազմաօդային ուժերի մարտունակությունը և երկրի օդային տարածքը պաշտպանելու կարողությունը: