Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ԿՆՎԻՐԻ ՊԱԿԻՍՏԱՆԻՆ

Չինաստանը J-10B կործանիչների 1 էսկադրիլիա (12-16 ինքնաթիռ) կնվիրաբերի Պակիստանին: Այդ մասին չինական զինվորական հրամանատարությունը հայտնել է Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վահիդ Արշադի` Չինաստան կատարած այցի ընթացքում:
Նման որոշումը պայմանավորված է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ամրապնդելու ցանկությամբ:
2009թ. Պակիստանը 1,4 միլիարդ դոլար արժողությամբ 36 J-10 կործանիչներ գնելու պայմանագիր էր կնքել` հետագայում նման ինքնաթիռների թիվը զինված ուժերում նախատեսելով հասցնել 150 միավորի: Երկիրը նաև գնում է չինական արտադրության ռազմական այլ ինքնաթիռներ:

ՍՐՈՎ ԵԿՈՂԸ ՍՐՈՎ ԷԼ ԿԳՆԱ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, օրերս ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի շրջանավարտների առջեւ, մի պահ մոռացել է, որ ժամանակին, մարտի դաշտում բախտի քմահաճույքին թողնելով զինակիցներին, ճողոպրել է: Հիշողության կորստի հենց այդ պահին էլ դասալիք նախարարը ադրբեջանցի ապագա սպաներին պատգամել է. «Պետք է պատրաստ լինեք ցանկացած պահի մարտի նետվելու՝ օկուպացված տարածքների ազատագրման համար։ Մի՛ մոռացեք, որ հայրենիքը ձեզանից սպասում է քաջություն եւ հաստատակամություն»:

ՎԱԽԿՈՏՆԵՐԻ ՇՔԵՐԹԸ

Ադրբեջանի ղեկավարությունը չէր էլ թաքցնում, որ հունիսի 26-ի զինվորական շքերթն ունի զուտ քաղաքական նշանակություն՝ վախեցնել հայերին: Բայց նույնիսկ շքերթի ժամանակ ի հայտ եկան ադրբեջանական բանակի թերությունները:
Շքերթը հեռարձակվում էր ոչ թե ուղիղ եթերում, ինչը հայտարարվել էր նախօրոք, այլ՝ 40 րոպե ուշացումով (հեռարձակումը սկսվել է 11:30-ին): «Երբ եթերում հնչեց հաղորդավարի ձայնը, բաքվեցիների գլխավերեւում սկսեցին խումբ-խումբ թռչել ինքնաթիռները, յուրաքանչյուր խմբում երկու, չորս կամ վեց ինքնաթիռ: Սակայն հեռուստատեսությամբ դա ցուցադրվեց միայն կես ժամ հետո»,- գրում է «contact.az»-ը:

ՇՎԵՅՑԱՐԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՍՈՒՑԱՆԵՆ ՌՈՒՍՆԵՐԻՆ

Մարտական պատրաստության ընթացքում ռուս զինվորականները կկիրառեն շվեյցարացի լեռնային հրաձիգների փորձը: Այդ մասին Շվեյցարիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Անդրե Բլատմանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը: Նա նշել է, որ ռուսական կողմը հետաքրքրվում է նաև շվեյցարական արտադրության ռազմաբժշկական սարքավորումներով:

ՍՐՈՎ ԵԿՈՂԸ ՍՐԻՑ ԷԼ ԿԸՆԿՆԻ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, օրերս ելույթ ունենալով Հեյդար Ալիևի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի շրջանավարտների առջև, մի պահ մոռացել է, որ ժամանակին, մարտի դաշտում բախտի քմհաճույքին թողնելով զինակիցներին, ճողոպրել է: Հիշողության կորստի հենց այդ պահին էլ դասալիք նախարարը ադրբեջանցի ապագա սպաներին պատգամել է. «Պետք է պատրաստ լինեք ցանկացած պահի մարտի նետվելու՝ օկուպացված տարածքների ազատագրման համար։ Մի՛ մոռացեք, որ հայրենիքը ձեզանից սպասում է քաջություն և հաստատակամություն»:

BRINKMANSHIP!!

Հունիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումը ԼՂ հարցում «բեկումնային» չէր: «Ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, եւ դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ»,- հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԹՇՆԱՄՈՒ ԲԱՆԱԿԸ

ԼՂՀ պաշտպանության բանակի մայոր Օնիկ Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի հանրային հեռուստատեսությամբ վերջերս հայտարարեց. «Որպես առաջին գծում երկար ժամանակ ծառայած սպա՝ ես հասկացել եմ, որ հակառակորդը կրակում է հիմնականում վախից, ավելի հաճախ՝ գիշերը: Իսկ մենք վախենալու ոչինչ չունենք. մեր դիմաց նույն բարոյալքված հակառակորդն է, մանավանդ որ մենք գիտենք, թե այսօր ինչ է կատարվում ադրբեջանական բանակում» (http://www.regnum.ru/news/1415594.html):