Ռազմաքաղաքական
Ադրբեջանական բանակում շարունակվում են արտակարգ պատահարները: Փետրվարի 26-ին Թովուզի շրջանում ավտոճանապարհային պատահարի հետեւանքով մահացել է 1, վիրավորվել 4 զինվոր: Ընդ որում, մահացածը Ռամիլ Ջաբրայիլովն է` այն միակ զինվորը, որը հրաշքով ողջ էր մնացել փետրվարի 20-ին ադրբեջանական մարտական հենակետերից մեկում կատարված սպանդի ընթացքում: Հիշեցնենք, որ զոհվել էր 7 զինվոր:
Ադրբեջանին անհանգստացրել է այն փաստով, որ մայիսի 9-ին Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանը կընդունի «Էյր Արցախ» ավիաընկերության առաջին չվերթով ժամանած ուղևորներին: Հիշեցնենք, որ ԼՂՀ անկախության հռչակումից հետո առաջին անգամ արցախահայերը հնարավորություն կունենան օդային ճանապարհով հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ: Ավիափոխադրումներով զբաղվող «Էյր Արցախ» ընկերությունը սկզբնական շրջանում թռիչքներ կիրականացնի օրումեջ: Օդանավակայանի թողունակությունն է ժամում 100 ուղևոր:
Ադրբեջանական բանակի զորամասերից մեկում փետրվարի 20-ին կատարված հերթական սպանդը ցնցել է այդ երկրի հասարակությանը: Հիշեցնենք, որ զինվորներից մեկը մարտական հենակետում գնդակահարել է իր 6 ծառայակիցներին եւ ինքնասպան եղել:
Միջադեպը շոկի մեջ է գցել Ադրբեջանի նախագահին. նրա արձագանքը կտրուկ էր եւ բուռն. անմիջապես պաշտոնազրկել է զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Չինգիզ Շաֆիեւին եւ նրա կոչումն իջեցրել մեկ աստիճանով: Նրա փոխարեն նշանակվել է Բաքվի կայազորի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը, որը, ի դեպ, Ադրբեջանի 250 «ազգային հերոսներից» մեկն է եւ Ալիեւի ամենավստահելի գեներալը:
Ամերիկյան «Foreign Policy» հանդեսը գրում է, որ արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխությունների ալիքը կարող է հասնել Ադրբեջան, որտեղ իրավիճակը շատ դեպքերում նույնիսկ ավելի վատ է, քան նշված երկրներում: Խոսքը բռնատիրության դաժան դրսեւորումների, կոռուպցիայի ահռելի չափերի, սոցիալական խնդիրների սրության մասին է: Ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնը Ադրբեջանը նույնպես ներառել է այն երկրների ցանկում, որտեղ հեղափոխություն է սպասվում:
Այս կանխատեսումներն ունեն գիտական հիմք: «Foreign Policy» հանդեսի մասնագետները մանրակրկիտ եւ բազմակողմանի հետազոտության արդյունքում աշխարհի 177 երկրներն ամեն տարի դասակարգում են ըստ կայունության եւ կազմաքանդվելու հավանականության:
1992թ. հուլիսին, Շահումյանի անկումից հետո, այնտեղ մնացած ինքնապաշտպանական ուժերին դուրս բերելու գործում եւս ներգրավվել են ուղղաթիռներ, որոնք գնալիս անցել են Սարսանգի ջրամբարի վրայով, սակայն վերադառնալիս վնասվել եւ հրաշքով են տեղ հասել:
Պատերազմի ամենաակտիվ փուլերից էր 1992թ., երբ սպառազինությամբ հայերին գերազանցող ադրբեջանցիները իսկական պատուհաս դարձած ռեակտիվ համազարկի «Գրադ» կայանքներով հրթիռակոծում էին հայկական բնակավայրերը: Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունն ուղիներ էր որոնում հակահարված տալու համար, անհրաժեշտ էր նման մի համակարգ Արցախ տեղափոխել:
Անցյալ շաբաթ փորձագետները հերթական անգամ անդրադարձան այն հարցին, թե ինչքա՞ն է ադրբեջանա-ղարաբաղյան նոր պատերազմի հավանականությունը: Այս անգամ առիթը Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցն էր, որը կոչվում է «Հայաստան եւ Ադրբեջան. կանխելով պատերազմը»: Զեկույցի հիմնական եզրակացությունն այն էր, որ անցյալ տարի մեծացել է «պատահական պատերազմի» հավանականությունը, եւ որ ադրբեջանական նավթի արդյունահանման ծավալի նվազումը, որը կսկսվի 2014թ., մեծացնում է Ադրբեջանի ղեկավարության` պատերազմ սկսելու ցանկությունը:
2011թ. կեսից Ադրբեջանը կսկսի վերահսկել բոլոր այն նավերը, որոնք մտնում կամ դուրս են գալիս Կասպից ծովի ավազան: Այդ նպատակով արդեն իսկ Ադրբեջան է ներմուծվել հատուկ սարքավորում, որը ներառվելու է այսպես կոչված հսկողության հեռահար համակարգում: Վերջինս տիեզերական արբանյակի միջոցով արձանագրելու է նավերի արագությունն ու ուղղությունը, ինչպես նաև տեղեկություն է հավաքելու նավաբեռի մասին («apa.az», 02.02.2011):