Ռազմաքաղաքական
Օրերս Բրյուսելում կայանալիք հարավ-կովկասյան հակամարտություններին նվիրված Եվրախորհրդարանի կազմակերպած քննարկմանը մասնակցելու են նաև թալիշ հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք, ըստ մի շարք կայքերում տեղ գտած լրատվության, բարձրացնելու են Թալիշստանի լիակատար անկախության հարցը՝ համարելով, որ Ադրբեջանական Հանրապետության կազմում ինքնավարության պահանջը թալիշ ժողովրդի համար այլևս ժամանակավրեպ է… Կասկածից վեր է, որ թալիշական շարժումը յուրահատուկ «շոգեքարշի» դեր կարող է կատարել Ադրբեջանում ապրող տեղաբնակ այլ ժողովուրդների ազգային-ազատագրական ընդվզումների համար։
Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի զինծառայողները, 2014 թվականին Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերից հետ չմնալով, սպարտակիադա են անցկացրել։
Մրցությունն անցել է 2 փուլով` 5 կիլոմետր դահուկներով մրցավազք և 4 անգամ 2,5 կմ էստաֆետ։ Ի տարբերություն Սոչիի օլիմպիականների` զինծառայողները մրցել են զինվորական համազգեստներով և հայրենական արտադրության դահուկներով։ Ռազմական դահուկներն ավելի կարճ ու լայն են։ Դրանք նախատեսված են դժվարանցանելի հատվածներում բեռները իրենց հետ տեղափոխելու համար։
Արևելագիտության ձեռքբերումները հայրենիքի պաշտպանության գործին ծառայեցնելու ուղղությամբ ներդրած վաստակի համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով օրերս ՀՀ ԶՈւ տարեդարձի կապակցությամբ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Սերոբի Ասատրյանը պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:
Այս առիթով ներկայացնում ենք վերջինիս հետ մեր թղթակից, մայոր Գևորգ Ասատրյանի հարցազրույցը:
XXI դարում կրոնական ծայրահեղությունը դարձել է լրջագույն մարտահրավեր` լինելով ոչ միայն մարդկության բնականոն զարգացման հիմնական արգելակներից մեկը, այլ նաև` անվտանգության լուրջ սպառնալիք: Մեր օրերում միջազգային հանրության առջև կանգնած հիմնական խնդիրներից մեկը իսլամական ծայրահեղությունն է, մանավանդ նրա քաղաքականացված տարբերակը:
Ադրբեջանական կողմի հակառակ պահվածքը, հատուկ գործողությունների արդյունքները հաշվի առնելով, կլիներ տարօրինակ: Եթե գործողություններն իրականացվել են սադրանքի, իրավիճակը հակամարտության գոտում սրելու նպատակով` արտգործնախարարների հանդիպումից մի քանի օր առաջ, ապա փորձը, անկախ արդյունքներից, կարելի է լիովին հաջողված համարել:
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հունվարի 20-ին ադրբեջանական զինուժի իրագործած դիվերսիոն գործողության ժամանակ զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորության ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ ադրբեջանական սադրանքներն անպատասխան չեն մնա։
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23։50-ից մինչեւ 00։15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավ–րեւելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը։