Ռազմաքաղաքական
Ըստ քուրդ գիտնական Յուրի Նաբիևի` Ռ.Էրդողանը գյուլենիզմի միջոցով փորձում է լուծել քրդական հարցը: Բանն այն է, որ Գյուլենի գաղափարների հիմքում ընկած է ազգությամբ քուրդ, սուֆի շեյխ (այսինքն` սուֆիզմի կրոնափիլիսոփայության տեսության և պրակտիկայի ուսուցիչ) Սաիդ ալ-Քուրդի (Նուրսիի) հոգևոր ժառանգությունը:
Մեր նախորդ հոդվածում («Սուֆիզմը և Թուրքիայի քաղաքականությունը») քննության էինք առել այն հարցը, թե սուֆիզմի փիլիսոփայությունն ի՞նչ դրսևորումներ կարող է ունենալ Թուրքիայի քաղաքականության մեջ` նկատի ունենալով այն, որ Թուրքիայի ներկայիս իշխանական վերնախավի առանցքային դեմքերը սուֆիական Նաքշբանդիյա եղբայրության անդամ են:
Քուրդ գիտնական, «Kurdistan.ru» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Նաբիևի խոսքով, «Թուրքիայի ներկայիս քաղաքականության առանցքը Ֆետուլլահ Գյուլենի ուսմունքն է, որի առավելությունն այն է, որ կարելի է կիրառել ինչպես մի մարդու կյանքում, այնպես էլ աշխարհաքաղաքականության մեջ»: Այդ ուսմունքի միջոցով Թուրքիայի իշխանությունները փորձում են լուծել քրդական հարցը: Նախ տեսնենք, թե ո՞վ է Գյուլենը և ի՞նչ է քարոզում:
«Ռուսաստանը կասեցրել է ադրբեջանական նավթի տարանցումը՝ փորձելով ճնշում գործադրել Բաքվի վրա: Եթե Ադրբեջանն ընկնի, դա բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Այս իրավիճակում շատ կարևոր է աջակցել Ադրբեջանին, և այդ աջակցությունը պետք է հստակ ու հետևողական լինի»:
Մայիսի 30-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երրորդ նիստը, որի օրակարգում արդեն այսօր նշմարվում է գլխավոր հարցը. ոչ միայն ճանաչում, այլ նաև` հատուցում: Եվ 2015 թվականին ընդառաջ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ նկատելի փոփոխություններին զուգընթաց զարգացումներ են ընթանում նաև Թուրքիայում:
Թուրքական (օսմանյան) կայսրությունը վերստեղծելու, դրա սահմանները մահմեդաբնակ բոլոր տարածքների հաշվին ընդլայնելու պանթյուրքական աշխարհաքաղաքական ծրագիրն իր հավակնոտությամբ զարմացնում է. չէ՞ որ այդ նպատակին հասնելու համար պետք է քայքայել այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և այլն: Մի՞թե ֆանտաստիկ երազանք չէ: Այնինչ պարզվում է, որ սուֆիզմի մեջ հատուկ նշանակություն ունի ցանկության անիրագործելիությունը. ինչքան անհասանելի է բաղձանքի առարկան, այնքան ավելի ուժեղ է ձգտումը, այնքան ավելի մեծ է սերը և սիրո տառապանքը, որը ծնվում է հոգևոր աղքատությունից` ֆաքրից:
Ադրբեջանը ռազմավարական առավելություն ունի՞ արդյոք Հայաստանի նկատմամբ. «Ռեգնում» լրատվական գործակալության կայքում այս հարցն է քննարկել մոսկովյան «Հայասա» վերլուծական կենտրոնի ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:
Նա գրում է, որ փորձագետների համար բավականին անսպասելի էին Երևանում 2011թ. ՀՀ Անկախության 20-ամյակին, ապա նաև 2012թ. Ստեփանակերտում Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված զորահանդեսներում ցուցադրված զինատեսակները, մասնավորապես՝ «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը (ՕՄՀՀ) և «Ռ-17» («Սկադ-Բ») բալիստիկ հրթիռները (հեռահարությունը` 300 կմ): «Ընդ որում՝ Հայաստանն ավելի շատ «Տոչկա-Ու» ՕՄՀՀ ունի, քան Ադրբեջանը, իսկ «Ռ-17» հրթիռների նման զինատեսակ Ադրբեջանն ընդհանրապես չունի»:
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Ազգային բնավորությունը ասացվածքներում» նոր խորագիրը, որի ներքո տպագրվող նյութերը մեր տարածաշրջանի ժողովուրդների ազգային բնավորությունը, մտածելակերպը, ընկալումներն ու խառնվածքը ասացվածքների ու առածների հիման վրա ներկայացնելու փորձ են:
Խորագրի նպատակը նախեւառաջ ճանաչողական է` հասկանալ հարեւան ժողովուրդների առանձնահատկությունները, ինչքանով որ ժողովրդական բանահյուսության նշված ձեւը դրա հնարավորությունը տալիս է: Աշխարհում, ուր ինտեգրացման բուռն գործընթացներ են տեղի ունենում, ուր միջմշակութային շփումները հաճախանում են, կարեւորվում է ժողովուրդների փոխճանաչման յուրաքանչյուր փորձ: Խորագիրը կարող է նաեւ նախադրյալներ ստեղծել` քաղաքական իրադարձություններում ու գործընթացներում ազգային բնավորության դերը բացատրելու համար: