Ռազմաքաղաքական
Մեր նախորդ հոդվածում («Նոր օսմանների եղբայրությունը») նշել էինք, որ Թուրքիայի նախկին նախագահ Թ.Օզալը, նախկին վարչապետ Ն.Էրբաքանը, ներկայիս վարչապետ Ռ.Էրդողանը սուֆիական 12 հիմնական եղբայրություններից (օրդեններից) մեկի` Նաքշբանդիյա կրոնական եղբայրության անդամներ են, և արձանագրել էինք, որ այդ հանգամանքը դրսևորվում է Թուրքիայի վարած քաղաքականության մեջ: Թե ինչպե՞ս և ի՞նչ կերպ` կքննարկենք ստորև:
Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանը մոտ ապագայում կարող է համալրվել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով (ՕՄՀՀ) և համազարկային կրակի «Տորնադո» համակարգերով: Այս լուրը ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությանն է հաղորդել ՌԴ պաշտպանության նախարարության ոմն աշխատակից:
Այս տարվա մարտի 21-ին` մահմեդական Նովրուզ տոնի օրը, Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում հարյուր հազարավոր քրդերի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքում ընթերցվեց Իմրալի բանտում ցմահ ազատազրկված Աբդուլլա Օջալանի (քրդական բանվորական կուսակցության առաջնորդի) նամակը: Օջալանը ՔԲԿ-ի զինյալներին կոչ էր անում դադարեցնել Թուրքիայում քրդական խնդիրը լուծելու համար զինված պայքարը, վայր դնել զենքը եւ հեռանալ Թուրքիայի տարածքից: «Եկել է քրդական խնդիրը ոչ թե զենքի, այլ քաղաքական ճանապարհով լուծելու ժամանակը»,- նամակում գրել է Օջալանը:
«Վերջին տարիներին Ադրբեջանն իր ռազմական համագործակցության մեջ իրականացնում է բազմավեկտոր քաղաքականություն: Այս միտումը գնալով խորանում է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի` իր ռազմական արդյունաբերության թվացյալ զարգացումն ապահովելու ճիգերով: Ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական մամուլը անընդհատ շեշտում է, որ այդ երկիրը ռազմաարդյունաբերական ոլորտում հաջողություններ է գրանցում, սակայն, իրականում, այս ամենը պետք է դիտարկել զուտ քարոզչական հարթության վրա: Եթե դիտարկենք հենց ադրբեջանական կողմի` սպառազինության ձեռք բերման համար ծախսվող գումարների վերաբերյալ տեղեկությունները, ապա պետք է փաստել, որ առ այսօր Ադրբեջանը ռազմաարդյունաբերության ոլորտում էական, որևէ խոշոր նախագիծ չի իրականացրել»,- նշեց Լևոն Հովսեփյանը:
«Վրաստանը ծրագրում է Թբիլիսիի ավիացիոն գործարանում արդիականացված «Սու-25» օդանավեր արտադրել: Նախագծի ֆինանսավորման եւ արտադրության համատեղ կազմակերպման հարցերով պաշտոնական Թբիլիսին դիմել է Ադրբեջանին: Առաջարկի ընդունման դեպքում օդանավերի որոշակի մասեր կարող են արտադրվել Ադրբեջանի ռազմական գործարաններում»:
Թուրքիան և թուրքերը սպառել են թուրք բնակչության հետ հաշտվելու, ունիտար պետության կազմում համատեղ գոյատևելու բոլոր հնարավորությունները՝ արգելելով քրդերին մայրենի լեզվով կրթություն ստանալ, իրենց իրավունքների մասին խոսել, ինչպես նաև՝ թույլ չտալով քրդական հարցի մասին հրապարակավ բարձրաձայն արտահայտվել… Հիշենք, որ մինչև վերջերս Թուրքիայում քրդական հարցը տաբու էր, ինչպես, օրինակ, Հայոց ցեղասպանության հարցը։ Թուրքերը տասնամյակներ շարունակ ամեն կերպ ժխտել են քրդերի ազգային ինքնությունը, ավելին՝ պատժվել են բոլոր այն քրդերը, որոնք փորձել են արտահայտվել քրդերի ազգային ինքնության մասին և անգամ քրդերեն խոսել տան սահմաններից դուրս…
Թեև պաշտոնական Բաքուն չի շտապում իր վերաբերմունքն արտահայտել «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի առիթով, սակայն Ադրբեջանի Հանրապետության պետականամետ զանգվածային լրատվամիջոցները միանշանակորեն քննադատում են այն՝ տպագրելով «Դատապարտված Հայաստանը փորձում է փրկվել՝ սադրանքներ հրահրելով» (day/az), «Զավթիչների նենգադավ ծրագիրը» վերնագրերով վերլուծական բնույթի հոդվածներ։