Ռազմաքաղաքական
Ադրբեջանի բանակը գտնվում է անմխիթար վիճակում. իրար հաջորդող ինքնասպանության և սպանության դեպքերը, զինծառայողների և սպաների շրջանում ոչ կանոնադրական հարաբերությունները, շարունակական բնույթ կրող նմանատիպ դեպքերը դժգոհության ալիք են բարձրացրել ադրբեջանական հասարակությունում, մասնավորապես` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի են ունենում ցույցեր` ընդդեմ երկրի իշխանության ու զինված ուժերի ղեկավարության:
Աշխատանքային իմ օրը, երկար տարիներ ձևավորված ավանդույթի համաձայն, սկսվում է թերթերն ընթերցելով, վերջին տարիներին` նաև սոցիալական ցանցերն ու կայքերը բացելով, նորություններն ու ինձ հետաքրքրող թեմաներն ուսումնասիրելով։ Օրերս, երբ սովորականի նման թերթում էի կայքերը, ադրբեջանական 1news.az քիչ թե շատ օբյեկտիվ (Ադրբեջանի չափանիշներով) կայքում հանդիպեցի մի պոչով ստի, որին հնարավոր չէր չարձագանքել։
Հազվադեպ է լինում, որ շաբաթն անցնի` առանց ադրբեջանական բանակում մահվան ելքով պատահարների: Անցնող շաբաթը նույնպես բացառություն չէր: Մարտի 7-ին ավտովթարի հետևանքով ադրբեջանցի երկու զինծառայողներ վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ: Մարտի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասերից մեկի 19-ամյա զինվոր Ալի Իլհամ օղլու Աբիլովը սպանվել է, մանրամասներ չեն հաղորդվում:
Մեկ շաբաթում 5 զոհ. ահա ադրբեջանական բանակի վիճակագրությունը փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածի համար: Համառոտ թվարկենք. փետրվարի 28-ին իբր ինքնասպան է եղել զինվոր Սեյմուր Ալլահվերդիևը (ինչո՞ւ «իբր»՝ կնշենք ստորև): Մարտի 2-ին Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական վարժարանում մահացել է կուրսանտ Ռահիլ Ամիկիշևը: Մարտի 3-ին զինվոր Օրհան Միրզազադեն ինքնասպան է եղել (իբր անզգուշորեն), իսկ Իբրահիմ Հեյդարովը զոհվել է հակահետևակային ականի պայթյունից: Մարտի 6-ին զինվոր Էլման Ալիևը հանկարծամահ է եղել մարտական դիրքում:
Հայաստանի Հանրապետության գլխավոր թշնամին` Ադրբեջանը, շարունակ փորձում է ապատեղեկության և զրպարտանքի միջոցով թուլացնել հայ ազգի մարտական ոգին և բարոյահոգեբանական վիճակը: Մասնավորապես՝ ադրբեջանական քարոզչությունը 2009թ. հոկտեմբերից գործարկեց նոր մեխանիզմ` բացելով քառալեզու (ռուսերեն, հայերեն, պարսկերեն և անգլերեն) լրատվություն տրամադրող ATV International (ATV-INT) արբանյակային հեռուստաալիքը։
1994-ին Ադրբեջանը ծնկաչոք ստորագրեց հրադադարի ռեժիմի մասին պայմանագիր, որովհետև, եթե մենք մի փոքր էլ համախմբեինք մեր ուժերը և վերջնական հարված հասցնեինք Միր Բաշիր-Եվլախ ուղղությամբ, այդ պետությունը կարող էր դադարել գոյություն ունենալուց: Մայիս ամսին մենք ունեինք մարտավարական բավականին մեծ առավելություն, կարող էինք մի վճռական հարվածով դուրս գալ Ադրբեջանի հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը կապող հանգույցի` Մինգեչաուրի ջրամբարի հատվածը, և ես կարծում եմ` այդ պետությունը մասնատվելու էր, իսկ մեր հաղթանակը լինելու էր կատարյալ ու վերջնական:
Ադրբեջանը դեռ չի հրապարակել ռազմական «Մի-17» ուղղաթիռի կործանման պատճառները: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, զոհվել են կապիտան Յ.Ահմեդովը, լեյտենանտներ Ռ.Ռուստամովը և Բ.Զեյնալովը:
Լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին վստահ չէ, որ վթարի պատճառներն առհասարակ կհրապարակվեն: Այդ է հուշում նախորդ վթարների փորձը. 2008թ. հունվարի 29-ին ադրբեջանական ՌՕՈՒ «ՄիԳ-29» կործանիչը ջախջախվեց վարժանքների ժամանակ, երկու օդաչուները զոհվեցին: 2010թ. մարտի 3-ին Շամքորի շրջանում դարձյալ վարժանքների ընթացքում կործանվեց ադրբեջանական «Սու-25»-ը, զոհվեց օդաչուն: Ոչ մի դեպքում աղետի պատճառը չի հրապարակվել: