Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼ

Ադրբեջանի վարկաբեկումը շարունակվում է: Օրերս Ամերիկյան «Fresno Bee» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանին եւ այդ երկրի բռնապետ Իլհամ Ալիեւին` Ադրբեջանին անվանելով Հարավային Կովկասի Հյուսիսային Կորեա: «Մի փոքրիկ մեկուսացված երկրում կա մի բռնապետ, որը հատուկ հակակրանք ունի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նկատմամբ: Այս բռնապետը եւ իր մտերիմ շրջանակը հարուստ են, մինչդեռ մարդիկ, որոնց նա ղեկավարում է, ապրում են աղքատության մեջ: Բռնապետն անընդհատ սրում է իր սուրը եւ սպառնում իր խաղաղասեր հարեւանին: Խոսքն Ադրբեջանի մասին է: Ադրբեջանը Կովկասի Հյուսիսային Կորեան է, իսկ բռնապետը` Իլհամ Ալիեւը` երկրի նախկին բռնապետ Հեյդար Ալիեւի որդին, գերհարուստ մեկը, որի ժողովուրդը տառապում է աղքատությունից»,-գրում է «Fresno Bee»-ն:

«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012». Ս.ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ Ն.ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհ է «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքից, կազմակերպումից, եւ ամենակարեւորը` հայ զինծառայողների գործողություններից:
Սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ մարտավարական դաշտում մեր զինվորները համատեղ լուծել են ռազմաուսումնական խնդիրներ, ցույց են տվել բարձր պատրաստվածություն, միասնականություն եւ մարտական ընկերության ամենաբարձր մակարդակ:

ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ

«Փոխգործակցություն-2012» զորավարժությանը քաղաքական գնահատականներ են տվել ռազմական փորձագետներն ու քաղաքագետները: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` (ՀԱՊԿ) Հայաստանում անցկացվող համատեղ զորավարժությունն իր ռազմաքաղաքական ուղղակի նշանակությունից բացի, նաև Ադրբեջանին ուղղված հստակ ուղերձ է այն մասին, որ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի համար Հայաստանը իբրև գործընկեր կենսական նշանակություն ունի: «Այս զորավարժությունները կարևոր են թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի համար: Հայաստանի համար սա այն ուղին է, որով կարող ենք ուղերձ հղել Ադրբեջանին, որ եթե այդ երկիրը պատերազմ սկսի, կպարտվի: Սա հիշեցում է այն մասին, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաուժեղ պետությունն է»,- ընդգծել է Ռ.Կիրակոսյանը:

Ն.ԲՈՐԴՅՈՒԺԱ. «ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՊԿ ԶՈՐՔԵՐ»

ՀՀ Ազգային ժողովում սեպտեմբերի 18-ին կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների անդամների եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների մասնակցությամբ համատեղ նիստը: Նիստի ընթացքում «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության համընդհանուր և տարածաշրջանային անվտանգության ապահովման ներկա իրավիճակն ու հեռանկարները» թեմայով ելույթ ունեցավ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով կարեւորել է անդամ պետությունների միջեւ ռազմական համագործակցության ուժեղացման անհրաժեշտությունը:

ԱԼԻԵՎԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԶՐՈՅԻ ՀԱՎԱՍԱՐ

Հաճախակի են դարձել քաղաքական կանխատեսումներն այն մասին, որ Ադրբեջանում հեղափոխություն է սպասվում: Նման տեսակետ արտահայտվում է նույնիսկ թուրքական լրատվամիջոցներում: Օրերս թուրքական «Ջումհուրիեթ» թերթն Ադրբեջանի իշխանություններին քննադատող հոդված հրապարակեց: Թերթի թղթակից Մինե Քըրըքքանըթը հոդվածում անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջերս Բաքու կատարած այցին, որտեղ նա մասնակցել է երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի երկրորդ նիստին: Լրագրողը հիշեցրել է, որ նման հարաբերություններ ոչ վաղ անցյալում Թուրքիան ունեցել է նաեւ Սիրիայի հետ: Այսինքն` Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը հեշտությամբ կարող է փոխվել թշնամության, և Ադրբեջանը բացառություն չէ:

«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում ավարտվեց «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը:
Զորավարժության սցենարի համաձայն` օգոստոսի երկրորդ կեսին եւ սեպտեմբերի սկզբին կտրուկ սրվում է իրավիճակը «Սեւանիայում», հատկապես «Դալարիկի» շրջանում:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ԴԱՐԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

Գաղտնիք չէ, որ ռուս ժողովուրդն առանձնահատուկ, ընդգծված սեր ու հարգանք է տածում զինվորի, զինվորականի նկատմամբ։ Այդ վերաբերմունքը ձևավորվել է դարերի խորքում, պատմական ծանր ժամանակաշրջանում։ Ամենևին էլ պատահական չէ, որ ռուսական էպոսը՝ «Ասք Իգորի գնդի մասին», ոչ թե առանձին հերոսի, այլ մի ամբողջ զորագնդի փառաբանություն է։ Միայնակ հերոսը, որքան էլ քաջ ու հզոր լինի, չի կարող իրականություն դարձնել ժողովրդի երազանքը, ապահովել երկրի անկախությունն ու ազատությունը։ Այդ բանը կարող է իրականություն դարձնել կանոնավոր բանակը, զորքը, զորագունդը։