Ռազմաքաղաքական
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի` 2012թ. հուլիսի 5-ին Կալինինգրադում ընդունած որոշման համաձայն` 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ պետությունների ռազմական մամուլի օրգան հանդիսացող խմբագրությունների միջև կանցկացվի միջազգային մրցույթ` ռազմական բազմակողմ համագործակցության մասին լրագրողական լավագույն ստեղծագործության համար:
Օգոստոսի 24-ին Նորվեգիայի դատարանը կհրապարակի 32-ամյա ոճրագործ Անդերս Բրեյվիկի դատավճիռը: Հիշեցնենք, որ նա 2011թ. հուլիսի 22-ին նախ պայթյուն է կազմակերպել Օսլոյի կառավարական թաղամասում, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Նույն օրը, դեպքից անմիջապես հետո, Բրեյվիկը ոստիկանի համազգեստով գնացել է Նորվեգիայի մայրաքաղաքից 35կմ հեռու գտնվող Ուտոյա կղզի, որտեղ այդ պահին Նորվեգիայի կառավարող աշխատավորական կուսակցության երիտասարդական թևի հավաքն էր:
Վերջին տասն օրերին ադրբեջանական բանակում տասից ավելի զինծառայողներ են մահացել: Նրանցից հինգն ինքնասպանություն է գործել, մեկը մահացել է հիվանդությունից, իսկ չորսը` «անզգուշության» հետեւանքով ծառայակցի արձակած գնդակից: Փաստորեն, Ադրբեջանի բանակում 2012 թվականին կորուստների ամենամեծ ցուցանիշն է գրանցվել` 1994 թվականի հրադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր:
Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և պնդել, որ այն ինտեգրվի ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին: Նախագահը վստահություն է հայտնել, որ տնտեսական վերելք ապրող և Աֆղանստանից խաղաղապահ զորախումբը դուրս բերելու շնորհիվ բավական միջոցներ խնայած Լեհաստանը կկարողանա լուծել այդ խնդիրը և հիմնովին արդիականացնել իր ՀՀՊ բավական հնացած համակարգը:
Ըստ ամերիկյան մամուլի հաղորդումների, Մեքսիկական ծոցում նկատվել է «Akula» նախագծի ռուսաստանյան ատոմային սուզանավ: Այն ամերիկյան ափերի մոտ է եղել հունիս-հուլիս ամիսներին և նկատվել միայն հեռանալիս: Մամուլը, հղում տալով ամերիկյան պետական կառույցների անանուն աղբյուրներին, հայտնում է, որ նման տևական ժամանակ ռուսաստանյան սուզանավը հայտնաբերելու անկարողությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Պենտագոնում:
Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի ներկայացուցիչների միջոցով Իսրայելին նախազգուշացրել է, որ կոչնչացնի նրա ռազմական ինքնաթիռները, եթե վերջիններս Իրանին հարված հասցնելու համար մտնեն երկրի օդային տարածք: