Ռազմաքաղաքական
Ուղիղ մեկ ամիս է մնացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների զինված ուժերի արագ արձագանքման ստորաբաժանումների համատեղ անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» զորավարժությանը, որն այս անգամ անցկացվելու է մեր երկրում՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Մալի զինված ներխուժումն անխուսափելի է, և միաժամանակ հստակեցրել, որ թեև Փարիզը պատրաստ է աջակցել խնդրի ուժային լուծմանը, սակայն հանդես չի գա զինված միջամտության նախաձեռնությամբ և ռազմական գործողություններում միայն օժանդակող դերակատարություն կունենա:
Դամասկոսի Թադամուն շրջանի ազատագրմամբ, որտեղ ամենածանր մարտերն էին մղվում, Սիրիայի կառավարական զորքերը լիակատար վերահսկողություն են հաստատել երկրի մայրաքաղաքի նկատմամբ:
Բանակի հրամանատարությունը լրագրողներին հայտնել է, որ Դամասկոսոը լրիվ մաքրվել է զինված գրոհային խմբավորումներից, և մնացել են միայն անընդհատ քաղաքի մի հատվածից մյուսը տեղափոխվող անհատ գրոհայիններ, որոնք ի զորու չեն կազմակերպված դիմադրություն ցուցաբերել:
Ամերիկյան լրտավամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած գաղտնի հանձնարարականով Կենտրոնական հետախուզական վարչությանը թույլատրվել է առավել մեծ աջակցություն ցուցաբերել սիրիական զինված ընդդիմությանը:
Օբամայի վարչակարգը ո´չ հերքել և ո´չ էլ հաստատել է այդ լուրերը:
Միացյալ Նահանգների իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ առայժմ ձեռնպահ են մնում սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելուց, քանի որ այն կարող է հայտնվել իսլամիստ արմատական խմբավորումների ձեռքում: Փոխարենը Վաշինգտոնը Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերում է քաղաքական աջակցություն՝ պնդելով Ասադի շուտափույթ հրաժարականը:
Համաձայն արևմտյան լրատվամիջոցների հաղորդումների, հուլիսի 27-ին՝ ուրբաթօրյա աղոթքից առաջ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Համենեին իր մոտ երկրի զինված ուժերի բարձրագույն հրամկազմի արտակարգ խորհրդակցություն է գումարել, այն անվանելով «պատերազմից առաջ վերջին զինվորական խորհրդակցությունը» և հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին կամ հոկտեմբերին երկիրը մի քանի շաբաթ կգտնվի պատերազմի պայմաններում:
Այդ մասին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ի պատասխան Լուկաշենկոյի այն հայտարարության, թե ՀԱՊԿ-ը պետք է միջամտի Լեռնային Բադախշանում տեղի ունեցող իրադարձություններին:
Բորդյուժայի պնդմամբ, այնտեղ կատարվող իրադարձությունների կարգավորումը բացառապես Տաջիկստանի իշխանությունների ներքին գործն է, և որ տեղի ուժային կառույցներն ի զորու են ինքնուրույն լուծելու այդ խնդիրը:
Առավել ինտենսիվ կրակ է վարվում երեք միլիոն բնակչություն ունեցող քաղաքի Սալադին ու Սեյֆ ալ-Դավլա թաղամասերի վրա, որոնք անցած շաբաթ գրավել էին գրոհայինները:
Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ Սալադինի շրջանը մաքրվում է գրոհայիններից, և «զինված ուժերը վճռական են հետապնդելու ահաբեկիչներին, մինչև նրանցից մաքրվի ողջ քաղաքը»: