Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

2008-Ի ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՉԵՆ ԿՐԿՆՎԻ

ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հայտարարել է, որ շնորհիվ Աբխազիայում և Հյուսիսային Օսիայում տեղակայված ռուսաստանյան զորքերի, 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները, երբ Վրաստանի իշխանությունները միջազգային զինված բախում հրարեցին, այլևս չեն կրկնվի:

ԲԱՆԱԿԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄԵՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Հուսեյն Տանտավին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից մի քանի ժամ անց հայտարարել է, որ բանակը թույլ չի տա երկրում մեկ քաղաքական խմբի մենիշխանություն՝ նշելով, որ «Եգիպտոսը պատկանում է երկրի բոլոր քաղաքացիներին և ոչ թե մեկ քաղաքական խմբի»:
Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Եգիպտոսում բանակի դերի նվազեցման և իշխանությունը քաղաքացիական կառույցներին հանձնելու գործընթացը:

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻՅԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

ՌԴ ռազմաօդային ուժերի հեռագնա ավիացիայի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անատոլի Ժիխարյովն իր ամերիկացի գործընկերոջ հետ Միացյալ Նահանգների «Բարկսդեյլ» ավիաբազայում ամերիկյան կողմի հրավերով քննարկում է 2013 և հետագա թվականներին ՌԴ հեռագնա զինվորական ավիացիայի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածների հրամանատարության համագործակցության հեռանկարները:

ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼՈՒ ԱՊՀ ՀՕՊ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

Այդ մասին Չոլպոն-Աթայի հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության և ռազմաօդային զորքերի հրամանատար Էլմուրադ Մաշրապովը, որը նաև հավաստիացրել է, որ, անկախ ՀԱՊԿ անդամակցության դադարեցումից, Ուզբեկստանը կմասնակցի միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակներում անցկացվող զորախաղերին:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱՆԱՎԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՍԻՐԻԱ

Ռուսաստանի Հյուսիսային, Բալթիական և Սևծովյան նավատորմերի մեկ տասնյակին մոտ ռազմանավ, միաժամանակ դուրս գալով բազավորման վայրերից, ուղևորվել է դեպի Սիրիական Տարտուս նավահանգիստ, որտեղ գտնվում է ՌԴ ռազմածովային ուժերի ռազմակայանը: Նրանց են միացել նաև Բալթիական նավատորմի «Ярослав Мудрый» պահականավը և օժանդակ այլ նավեր: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության, տեղի են ունենալու զորավարժություններ:

«ՄԵՆՔ ԽԱՓԱՆԵՑԻՆՔ ԵԼՑԻՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆ»

Գեներալ-մայոր Բորիս Ռատնիկովը անվտանգության մարմինների ամենաառեղծվածային և «ամենափակ» մարդկանցից մեկն է եղել: Դեռևս խորհրդային ժամանակներից նա ՊԱԿ-ի գաղտնի ստորաբաժանման ղեկավարն էր, որն զբաղվում էր մարդկային ենթագիտակցության գաղտնիքներով և հոգեկանի վրա հեռազդեցության մեթոդների մշակմամբ: Նրա խոսքով, արտակարգ հանձնաժողովի ծառայողների (չեկիստների) ջանքերի շնորհիվ է 1990-ական թվականներին կանխվել պատերազմը Ռուսաստանի և Չինաստանի միջև:

ՆՈՐ ՍԱՐՔԸ ԿԱՐՈՂ Է ԿԱԼԱՆԵԼ ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ

ԱՄՆ Տեխասի համալսարանի հետազոտողները մոտ հազար դոլար արժողությամբ սարք են ստեղծել, որը հնարավորություն է տալիս կալանել անօդաչու թռչող ապարատների կառավարումը: Սարքը խառնվում է GPS նավագնացության համակարգի աշխատանքին և փոխում է թռիչքի ուղղությունը կամ հանգեցնում է դրա կործանմանը: Ամբողջ «գաղտնիքն» այն է, որ սարքը անօդաչու ապարատին ուղարկում է ավելի հզոր ազդանշան, քան այն ստանում է արբանյակից: